«Հեռացեք այն ամենից, ինչ Ձեզ առաջարկել է Ռուսաստանը, և այդ ժամանակ Դուք կարող եք նստել և պայմանավորվել»․ լեհ պատգամավորի կոչը Հայաստանին և Ադրբեջանին

«17-րդ դարից հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, և նրանք կապրեն այնտեղ՝ անկախ պատերազմներից»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ լեհ պատգամավոր Կոզմա Զլատովսկին՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված թեժ ռազմագործողությունները քաղաքական ուղիներով դադարեցնելու անհրաժեշտությանը։

Դիմելով գործընկերներին Ադրբեջանից և Հայաստանից՝ լեհաստանցի գործիչը նախ նշեց, որ կա հող՝ կոչվող Արցախ, և 17-րդ դարից հայերն ապրել են այնտեղ, և նրանք կապրեն այնտեղ՝ անկախ պատերազմներից, քանի դեռ մենք նրանց չենք վռնդել, եթե վռնդեք՝ կվռնդվեն։ «Բայց հարգելի ընկերներ, եկեք հիշենք 1812, 1828, հիշենք՝ 20-ական թթ․, 1920թթ․, և Դուք կիմանաք, թե ով պարտադրեց սահմանները, որոնք այսօր պատերազմի մեկնարկի պատճառն են։ Հեռացեք այն ամենից, ինչ Ձեզ առաջարկել է Ռուսաստանը, և այդ ժամանակ Դուք կարող եք նստել սեղանի շուրջ և այդ ժամանակ Դուք կարող եք պայմանավորվել, քանի որ Ձեր հարևանը Հյուսիսից նայում է Ձեզ և շատ ուրախ է այս ամենի համար»,- նման համարձակ դիտարկումներ արեց լեհ պատգամավոր Կոզմա Զլատովսկին։

Տեսանյութեր

Լրահոս