Պետք է ուսումնասիրվի՝ արդյոք հակամարտության գոտում օգտագործվե՞լ են կասետային ռումբեր․ ԵԽ պատգամավոր

«Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո գտնելու համար փոխընդունելի լուծում, հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա՝ զերծ մնալով ուժի կիրառումից»,- այս մասին Եվրախորհրդարանում Արցախյան հակամարտության գոտում բռնված պատերազմին նվիրված քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր, ԵԺԿ անդամ Անդրեյ Կովատչովը։

Նա նախ նշեց, որ շատ տխուր և ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ սպանվում այս հակամարտության գոտում, հակամարտություն, որն առկա է մի քանի տասնյակ տարիներ, և միջազգային հանրությունը, բացի հայտարարություններից, շատ քիչ բան է անում։

Կովատչովը նաև ցավակցություններ հայտնեց բոլոր զոհերի հարազատներին։

ԵԺԿ ներկայացուցիչը շեշտադրում կատարեց ապատեղեկատվության վրա՝ նշելով, որ ճշմարտությունը վաղ թե ուշ բացահայտվելու է։

«Ուզում եմ նշել, որ բռնությունը, թշնամությունը, մարդասպանությունը պետք է անհապաղ դադարի»,- ընդգծեց եվրոպացի պատգամավորը։

Ըստ նրա՝ շատ հարցեր պետք է ուսումնասիրվեն և բացահայտվեն, թե, օրինակ՝ արդյո՞ք կասետային ռումբեր օգտագործվել են, թե՞ ոչ, քանի որ նման հաղորդագրություններ են եղել, ինչպես նաև երրորդ կողմի ներգրավման մասին լուրերը, նույնիսկ սիրիացի վարձկաններ, որոնք Թուրքիայից գնում են հակամարտության գոտի։

«Բռնությունը պետք է դադարեցվի անհապաղ։ Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո գտնելու համար փոխընդունելի լուծում,  հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա՝ զերծ մնալով ուժի կիրառումից, որն այս պահին արդեն իսկ խախտված է, ինչը տխուր է։ Տարածքային ինտեգրման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Յուրաքանչյուր այլ կողմի ներգրավում  պետք է դադարեցվի, որքան հնարավոր է՝  շուտ»,- ասաց Անդրեյ Կովատչովը։

Տեսանյութեր

Լրահոս