Վերջին զարգացումները ևս մեկ նշան են, որ Անկարան հեռացել է ԵՄ արժեքներից․ ԵԽ պատգամավոր

«Զգուշացնում ենք դադարեցնել պատերազմը»,- այս մասին Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Տոնինո Փիթսուլան՝ անդրադառնալով Արցախյան գոտում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին։

Նա հայտարարեց, որ պատերազմը պետք է դադարի անհապաղ, և հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն հրադադարի պայմանագիրը՝ առանց հետաձգելու և առանց նախապայմանների։

«Այսօր մենք զգուշացնում ենք դադարեցնել պատերազմը և  վերադառնալ բանակցությունների։ Չկա այլ ճանապարհ՝ լուծելու հակամարտությունը, քան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո»,- ասաց Փիթսուլան՝ հիշեցնելով  ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2009 թվականի հիմնարար սկզբունքների մասին, որոնք, նրա խոսքով,   շարունակում են լինել այն հիմքը, որը պետք է ուղղորդի  հակամարտության կարգավորումը։ ԵԽ պատգամավորը  խոսեց նաև ահաբեկիչների մասին՝ Թուրքիայից բերված, նշելով, որ վերջին բոլոր զարգացումները ևս մեկ նշան են, որ Անկարան հեռացել է ԵՄ արժեքներից և միջազգային չափանիշերից։

Տեսանյութեր

Լրահոս