Իշխանական պատգամավորները, թողնելով իրենց խրամատը և պռավալ տալով մեր տղերքի՝ ռազմագերիների հարցը, գնացել են միտինգի․ Աշոտյան

«Նրանք մեր երկիրը տարան ծրագրավորված պարտության, իսկ հիմա էլ դիվանագիտակա ճակատում ամեն ինչ անում են, որ այդ պարտությունն ամրագրվի»,- այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով փետրվարի 24-26-ն առցանց ռեժիմով կայացած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին իշխանական պատգամավորների մասնակցությանը։

Արմեն Աշոտյանը պարզաբանեց, որ հայկական կողմից կարճ ելույթներ հնչել են միայն հանձնաժողովի նիստերի օրը։
Ըստ նրա՝ հիմնական նիստերի հաջորդ օրը (փետրվարի 26) կայացել են երկու հանձնաժողովների նիստեր՝ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Տնտեսական հարցերով։ Մարդու իրավունքների ու ժողովրդավարության հանձնաժողովի նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ ադրբեջանական ելույթներ, բայց Հայաստանի պատվիրակությունից ևս երկու կարճ ելույթ է հնչել և մեկ ելույթ էլ հնչել է Տնտեսական հանձնաժողովի նիստում։ Այսինքն, նրա պարզաբանմամբ, չորս հիմնական իրադարձություններից, որոնց տեսագրությունները համացանցում հասանելի են, առաջին երկու ամենակարևոր նիստերից, ամենակարևոր ճակատամարտերից այս դավադիր իշխանությունները լքել են, փախել են, քաղաքական դասալիքներ են եղել։

«Ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ այդպես եղավ։ Բացի նրանից, որ մենք բոլորս արդեն գիտենք, որ նրանք ոչ Հայաստան են սիրում, ոչ Արցախ են սիրում, ոչ երկիր են ունակ ներկայացնելու և այլն, մի կողմ եմ թողնում բոլոր խրոնիկ խնդիրները, պարզվեց, որ դա այն օրն էր՝ ամսի 25-ը, երբ Նիկոլ Փաշինյան կոչվող երևույթը, սրիկան հրատապ կարգով հրավիրեց միտինգ: Այսինքն՝ ես վստահ եմ, որ իշխանությունը ներկայացնող պատվիրակներն այդ օրը լքել են դիվանագիտական խրամատը, ճակատամարտը, որպեսզի գլխաքանակ ապահովեն, իշխանությունը ներկայացված լինի Նիկոլի շոու ծրագրի շրջանակներում։ Հասկացա՞ք՝ ինչ է կատարվել: Այսինքն՝ նրանք թողել են իրենց բուն պարտականությունները ՝ երկիր ներկայացնելու, պաշտպանելու, մեր շահն առաջ տանելու, Ադրբեջանին հակադարձելու պարտականությունները թողել են և վազել են Հանրապետության հրապարակ, որպես ուսապարկ Նիկոլի մեջքից կախվելու համար, որպեսզի միտիգին մի քիչ ավելի շատ մարդ ներկայացված լինի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ սա որակելով դավաճանություն, դեզերտիրություն, դասալքություն։

ՀՀԿ փոխնախագահն ասաց նաև․

«Երբ որոշ շրջանակներ, անհետ կորածների ծնողների ներկայացուցիչներ ասում են, որ ընդդիմությունը միտինգ է անում դրա համար մեր երեխեքի հարցը չի լուծվում, սիրելի ծնողներ ջան, այդպես չի իրականում։ Դուք էլ լավ գիտեք, Ձեզնից ոմանք գիտեն, որ դա այդպես չէ։ Ցավում եմ, որ այս իշխանությունները Ձեր դարդը մեր բոլորի դարդով օգտագործում ու շահարկում են, բայց իմացեք, որ միտինգի պատճառով հենց իշխանությունն է, որ պռավալ է տվել մեր տղերքի հարցը, որովհետև ռազմագերիների հարցը բարձրաձայնելու ավելի լավ հարթակ միջազգային ասպարեզում տվյալ ժամանակահատվածում պարզապես գոյություն չուներ։ Որպեսզի մեր տղերքը ժամանակին, ողջ-առողջ վերադառնան Հայաստան այս իշխանությունները պետք է գործադրեին բավարար ճնշումներ, ջանքեր Արդբեջանի նկատմամբ՝ գործի դնելով բոլոր հնարավոր լծակները, բոլոր հնարավոր գործիքակազամերն ու մեթոդները»։

Աշոտյանի խոսքով, ավաղ ամենախոշոր, ամենակարևոր Մինսկի խումբը ներկայացնող կազմակերպության ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում այդպիսի գործողություններ այս իշխանությունը չի ձեռնարկել, մեր տղերքի հարցն այդ նիստերին և քաղաքական նիստին չի բարձրաձայնել և մասամբ բարձրաձայնել է դրա հաջորդ օրը՝ ավելի փոքր ձևաչափով կոմիտեներում։

Աշոտյանի որակմամբ, միտինգի խաթր մեր ռզամագերիների ճակատագրով զբաղվելու պարտավորութուն ունեցող իշխանական պատգամավորները՝ թողնելով իրենց խրամատը, իրենց բուն գործը, գնացել են միտինգի։

Նա նշեց, որ սա է այն փաստը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրանց համար ոչ Արցախն է կարևոր, ոչ Հայաստանն է կարևոր, ոչ մեր շահերն են կարևոր, ոչ մեր ռազմագերիների ճակատագրերն են կարևոր։

«Հայաստանը, ցավոք սրտի, ամբողջությամբ պարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այդ երկու օրերի ընթացքում։ Քիչ է՝ չենք կարողացել առաջ տանենք մեր ասելիքը, իսկ մեր ասելիքը շատ է, դա և ռազմագերիների հարցն է, և Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան է, և ռազմական բազմաթիվ հանցագործությունների մասին աղակաղող փաստերը, և հումանիտար իրավունքի խախտումները, և մշակութային ժառանգության ոչնչացումը, և հոգևոր նշանակության հուշարձանների ոչնչացումը և այլն, և այլն։ Այս ամբողջը թողած՝ Հայաստանը ներկայացնող իշխանական պատվիրակության անդամները լքել են խրամատը»,- ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ «պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը նույնպես պատվիրակության անդամ է, փաստորեն, Հայաստանի շահերը ներկայացնելու ժամանակ չի գտել, ռազմագերիների հարցը բարձրաձայնելու ժամանակ չի գտել, Ադրբեջանին հակադարձելու ժամանակ չի գտել, բայց ժամանակ է գտել գնալ Ալ-Ջազիրայի եթերում պաշտպանել սրիկային՝ ներկայացնելով սրիկայի կեղծ հիմնավորումները»։

«Այլ սպասելիքներ երևի թե չպետք է ունենայինք այն կուսակցությունից, որը ղեկավարում է դավաճան Նիկոլը, այն ԱԺ-ից, որը ղեկավարում է թուրքական լրտես Օմեգա մականունը կրող անձնավորությունը։ Ի՞նչ էինք սպասում, ոչ մի բան, էդպես էլ պետք է լիներ։ Նրանք մեր երկիրը տարան ծրագրավորված պարտության, իսկ հիմա էլ դիվանագիտական ճակատում ամեն ինչ անում են, որ այդ պարտությունն ամրագրվի»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով ԱԳՆ-ին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ուզում եմ հասկանալ նաև, թե ինչ է մտածում ԱԳՆ-ն։

«ԱԳՆ-ի ժողովուրդ, Ձեր մեջ բազմաթիվ ընկերներ եմ ունեցել և ունեմ այսօր՝ մարդիկ, ովքեր իրենց ճիշտ են պահել, թեպետ դեռ այդտեղ են աշխատում։ Ուշքի եկեք։ Դուք շատ լավ գիտեք՝ ինչ է կատարվում, ուշքի եկեք, զբաղվեք պետությունը պահպանելու գործով, վերջապես ցուցաբերեք տղամարդկային և ոչ միայն տղամարդկային խիզախություն՝ բարձրաձայնելու համար այն մասին, ինչ կատարվել է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո այս իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի հանդեպ»,- ասաց Աշոտյանը։ Նա առաջարկեց բոլորին ԵԱՀԿ ԽՎ յութուբյան ալիքի միջոցով համոզվել իր բոլոր պնդումներում։

Տեսանյութեր

Լրահոս