«Փոփոխությունը մեր ձեռքերում է, մեր երկրներում և Արևելյան գործընկերության երկրների միջև»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` կարևորելով ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության հարցում փոփոխություններում սեփական ուժերին և նոր գաղափարներին ապավինելը:
«Չենք կարող ճնշել Հայաստանին դառնալ Ասոցացման համաձայնագրի մաս կամ ԵՄ-ի մասը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, մենք ունենք գործիքներ աջակցելու օրենքի գերակայությանը, ծրագրերին, ՀԿ-ներին, մենք հիմա ևս օգտագործում ենք դրանք: Համագործակցության ապագան Ձեր ձեռքում է և Ձեր հանրության»:
«Այն, ինչ Հայաստանը չի անի այս փուլում, դա այն է, ինչ նույն Ուկրաինան է փորձում հաջող թե անհաջող կերպով իրականացնել։ Խոսքը վերաբերում է եվրոպական չափանիշներին արտադրության ասոցիացմանը։ Հայաստանը կօգտվի եվրասիական չափանիշներից»։
Կոնրադ Զաշտովտի համոզմամբ, ի տարբերություն Բելառուսի, Հայաստանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:
168.am-ի հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել չմասնակցել գագաթնաժողովին, որը հնարավորություն կտար ԼՂ հակամարտության շուրջ ևս բանակցություններ վարել:
«Փորձում ենք ամեն կերպ պահպանել Սիրիայի հայ համայնքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` ներկայացնելով Սիրիայի հայ համայնքում ստեղծված իրավիճակը:
Քիչ առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության երկրորդ կոնֆերանսը և «Արևելյան գործընկերության» առաջին մեդիա կոնֆերանսը:
«ԵԱՀԿ-ն պետք է վերականգնի այն ներուժը, որը թույլ կտա վերահսկել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը;
Մեզ հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ Արտաքին և պաշտպանական խորհրդի ղեկավար, միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության ապագային և զարգացման հեռանկարներին` ասաց, թե ԵՄ-ն նույնպես առանց խնդիրների չի ձևավորվել և դարձել ներկայիս կայուն միությունը։
ԵՄ անդամ երկրներն ու ԱլԳ երկրները ստիպված են լինելու ընտրություն կատարել` կա՛մ ամուր եվրոպական շուկայի ձևավորում, որը կարող է ունենալ հստակ որոշակիացված սահման ՌԴ-ի և նրա արբանյակների միջև, կա՛մ բոլոր հետսովետական երկրների հետ համագործակցությունից հրաժարում, որը կհանգեցնի ԽՍՀՄ նոր ձևաչափի ձևավորման։
«Հայաստանին ու Ռուսաստանին ամուր պատմական կապերն են միավորում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած ռուսաստանցի գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը համատեղելի ցանկության հետ՝ ստորագրել քաղաքական բնույթի համաձայնագիր Եվրոպական միության հետ:
«Ուկրաինական հակամարտությունը դեռ կշարունակվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և Մինսկյան պայմանավորվածություններին: Նա նշեց, որ արդեն սովորական են դարձել այն ճնշումները, որոնք Արևմուտքը գործադրում է Ռուսաստանի նկատմամբ: Նրա գնահատմամբ` դա Ռուսաստանի համար բնականոն մի իրավիճակ է, քանի որ նոր չէ:
«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը չի արժանանա Մոսկվայի բարկությանը, քանի որ Մոսկվան պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
«Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արևելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:
«Եվրասիական տնտեսական միությունը, բնականաբար, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն են, այս երեք երկրների մասին պետք է խոսել, քանի որ Հայաստանի դեպքում պարզապես որևէ միասնական մոտեցում չի գործում. չկան ընդհանուր սահմաններ, և այդ իմաստով` Հայաստանը կարծես դուրս է մնացել…»:
«Ռուսաստանը մոտ ապագայում, քիչ հավանական է, որ հրաժարվի Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
«Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել ևս համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր, սակայն ռիսկային է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը ճնշումների է ենթարկում, որպեսզի Հայաստանի աթոռի երկրորդ ոտքը` ԵՄ-ի հետ հարաբերությունները, որի վրա ՀՀ-ն նստած է, չլինի: Նրա համոզմամբ, ՀՀ-ն ամբողջությամբ վերցնելու ՌԴ մարմաջը տեսանելի է:
«ԱլԳ-ն կարող է ավելի արդյունավետ լինել միգուցե այլ տեսքով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագային:
Թբիլիսիի մերձակա Վազիանի զորավարժարանում և ռազմական օդանավակայանի տարածքում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, արդեն երրորդ օրն է` շարունակվում են վրաց-ամերիկյան համատեղ «Noble partner» («Արժանի գործընկեր») զորավարժությունները։
«Համաձայնագրում կլինեն հարաբերությունների՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ միգրացիոն, թե՛ հիմնարար ազատություններին վերաբերող հատվածներ, կլինեն որոշակի ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր, մոտավորապես քսանից ավելի ճյուղ կարող է ներգրավվել համաձայնագրում»:
«ԼՂ-ում ներկայիս ստատուս-քվոյի փոփոխությունը միայն ավելորդ խնդիրներ է ստեղծելու Մոսկվայի համար: Իհարկե, չի բացառվում, որ Ռուսաստանը որոշի ավելի լրջորեն ներկա գտնվել կոնֆլիկտի շրջանում, այն է՝ տեղակայել իր խաղաղարար զորքերը»:
«Ռիգայում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան Եվրոպայի հետաքրքրվածությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Կարծում եմ, որ ԵՄ փորձառությունը և Բոլոնիայի գործընթացը ցույց են տալիս, որ բարձրագույն կրթությունը պայծառ ապագա է, բայց իր ներկայիս ձևաչափով այն լավ կրթություն չի համարվի ապագայում:
«Աշխատատեղերը երիտասարդ մասնագետների համար շատ ավելի սահմանափակ են, քան նախկինում: Թեև Բոլոնիայի գործընթացն ակտիվ ընդլայնման փուլ է ունեցել, ներկայումս ունենք որոշակի խնդիրներ և կունենանք: Բոլոնիայի գործընթացը պետք է գտնի պատասխան այս մարտահրավերների համար»:
«Առաջ շարժվելուց առաջ պետք է հասկանալ` որտե՞ղ ենք մենք այսօր: Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման մասին հաշվետվության ներկայացումից երեք տարի է անցել, այս ընթացքում գործընթացը վերահսկող աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ աշխատել է մի ակնարկի ուղղությամբ, որը հստակորեն բնորոշում է, գնահատում բարեփոխումների իրականացման փուլը, որը ծրագրի փուլային զարգացման հարցում նոր խթան կդառնա»:
«ԱՄՆ ներկայությունը Վրաստանում կարևոր է նաև Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Թբիլիսիի մերձակա Վազիանի զորավարժարանում և ռազմական օդանավակայանի տարածքում շարունակվող վրաց-ամերիկյան համատեղ «Noble partner» («Արժանի գործընկեր») զորավարժությունների ռազմաքաղաքական նշանակությանը ոչ միայն՝ տարածաշրջանի, այլև՝ Հայաստանի համար:
1994թ. փետրվարի 18-ին Մոսկվայում պաշտպանության նախարարների խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ ԼՂ ԶՈՒ պատասխանատուները, համաձայնություն ձեռք բերվեց և այդ խորհրդակցության արձանագրության մեջ ամրագրվեց, որ երբ հաջողվի հասնել հրադադարի ռեժիմի հաստատման, ապա հակամարտող կողմերը զինված ուժերը, ծանր սպառազինությունը ետ կտանեն շփման գծից։
«Ամեն ինչ կարող է պատահել Ռիգայում։ Ինչպես որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չէինք կարող սպասել, այնպես էլ նորանոր նման հայտարարություններ չենք կարող սպասել և կանխավ ասել այդ մասին։ Այն, որ ռուսական ճնշումներ կան, այո, բնականաբար կան, այն, որ ընդհանրապես ՌԴ-ն ԵՄ-ին լավ աչքով չի նայում, դա էլ գաղտնիք չէ, և այն, որ ռուսները ցանկանում են ԱլԳ տարածաշրջանի երկրներին իրենց անմիջական ձեռքի, վերահսկողության տակ առնել, դա ևս նորություն և զարմանալիք չէ»,- ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին լարված է լինելու առաջիկա ամիսներին և տարիներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: