Մեր մանդատը չի ներառում որոշել, թե ով է սկսել լարվածությունը Ղարաբաղում. ֆրանսիացի համանախագահ

«Շարունակելու ենք աշխատել վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդիոն:

Հարցին, թե արձանագրե՞լ են արդյոք ապացույցներ, թե որ կողմն է սկսել պատերազմը և արդյոք չեն կարծում, որ այսքան արյունահեղությունից հետո անհնար է բանակցել առանց վստահության ամրապնդման՝ հետաքննությունների մեխանիզմի ներդրման, նա պատասխանեց, որ կարող է կրկնել, որ իրենց մանդատի չի ներառում որոշել, թե ով է սկսել լարվածությունը, իրենք դրանով չեն զբաղվում:

«Մեր համար գլխավորը հրադադարը երկար շարունակվի և սկսվեն քաղաքական բանակցություններ: Մեխանիզմների վերաբերյալ, կրկնեմ, որ մեր աշխատանքն այս ուղղությամբ ևս շարունակվելու է»,- ասաց ֆրանսիացի դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930