
Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու հարցը դեռ բանակցությունների առարկա է. Պոպով

Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների առարկա է: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին Ստեփանակերտի վերադարձի վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ մեկ անգամ չէ, որ ասել՝ որոշակի փուլում ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան:
«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ պայմանագրին նախորդող շրջանակային պայմանավորվածության հարցում սա առանցքային կետ կարող է դառնալ»,- նշեց նա:
Հարցին, թե համանախագահները չեն հասկանո՞ւմ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակով, նա պատասխանեց, որ այդ թեման դեռ բանակցությունների առարկա է: