 
                        ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային «սեղանին» ոչ մի նոր համաձայնագիր չկա. Հովիկ Աբրահամյան
 
                                    ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային «սեղանին» ոչ մի նոր համաձայնագիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե նոր համաձայնագիր ու առաջարկ կա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման «սեղանին»: Վարչապետն ասաց, որ այդ մասին տեղյակ չեն, անհիմն խոսակցության չի ցանկանում անդրադառնալ:
«Մենք որևէ անհիմն խոսակցության չենք ուզում անդրադառնալ: Կարևորը մենք այսօր փաստաթղթեր ստորագրեցինք ՌԴ վարչապետի հետ և, ես կարծում եմ, որ այդ մասին վաղը մյուս օրն մանարմասն կխոսենք և մամուլին պարզաբանում կտանք»,- ասաց վարչապետը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        