Հովիկ Աբրահամյանը ՌԴ-Ադրբեջան զենքի գործարքների հարցը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը չի բարձրացրել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների հարցը չի բարձրացրել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հ. Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի բարձրացրել այդ հարցը, նշեց.
«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու: Եթե Դուք ուզում եք Թուրքիայից գնեն, ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն, ապա ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կգնեն»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ շրջանակում իր՝ Մոսկվա կատարելիք այցին, ապա Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՌԴ վարչապետը նույնպես այդ հարցը հնչեցրել է: «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա երկու-երեք ամսում այդ խորհուրդն իրենք կանցկացնեն: Իմ մասնակցության մասին այսօր երեկոյան մանրամասն կխոսենք»,- ասաց վարչապետը: