«Այս պահի դրությամբ ծրագրում փոփոխություններ չկան». Գոհար Պողոսյանը՝ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի մասին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ՀՀ կատարելիք այցի հետաձգման մասին ադրբեջանական և ռուսական հրապարակումները, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՌԴ կառավարության ղեկավարն ապրիլի 7-ին կժամանի Երևան:

168. am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանն անդրադառնալով հրապարակումնեMրին՝ նշեց, որ այս պահի դրությամբ՝ ծրագրերում որևէ փոփոխություն չկա:

Նշենք, որ ռուսական РБК-ն այսօր գրել էր, որ ԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երևանում վարչապետների մասնակցությամբ գագաթաժողովը ու այն ավելի ուշ անցկացնել Լեռնային Ղարաբաղում՝ հակամարտության սրման հետևանքով: РБК-ն հղում էր կատարել ՌԴ կառավարությունում իր երկու աղբյուրներին, որոնց համաձայն՝ Մեդվեդևի ուղևորությունը Երևան չեղյալ է հայտարարվել, թեև նրա այցը նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: Աղբյուրներից մեկի խոսքով՝ երևանյան հանդիպումը հետաձգվում է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման ժամանակ Ռուսաստանի վարչապետի այցը կարող էր դիտվել՝ որպես աջակցություն կողմերից մեկին: РБК-ն զրուցել է նաև Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի հետ, ով հայտնել է միայն, որ Մոսկվան սպասում է ԵՏՄ-ի պաշտոնական որոշմանը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի մասին հայտնել էր ՌԴ կառավարության կայքը մարտի 24-ին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերակա խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ:

Տեսանյութեր

Լրահոս