Ներկայիս զինադադարը վտանգավոր է. Աղասի Ենոքյան

 

«Տարածքների կորուստը լրջագույն կռվան է դառնալու գալիք ընտրություններում»,-այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի  նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  ղեկավար Աղասի Ենոքյանը՝ խոսելով  չորսօրյա պատերազմի հետևանքներին:

Աղասի Ենոքյանն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով տեղեկատվական պատերազմին, որում, նրա որակմամբ, Հայաստանը պարտվում է: «Մենք լուրջ խնդիրներ ունենք այս ոլորտում: Դրանցից մեկն այն է, որ միջազգային լրատվության էջերում գերակշռում է  ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը, քանի որ հայկական միայն մի քանի կայք ունեն անգլերեն տարբերակ, իսկ Ադրբեջանն այս առումով ավելի լավ է աշխատում:  Կարողացանք լավ «Save Kessab» ակցիան անցկացնել, ինչո՞ւ չենք կարողանում նույնն անել Ղարաբաղի համար, սա մենք չէինք անո՞ւմ, կամ շատ ե՞նք զբաղված: Պետք  է մտածել այս հարցերի շուրջ:  ՏՏ ակտիվացման լրգույն խնդիր ունենք»,- ասաց Ենոքյանը:

Վերջինիս խոսքով, կա 1994թ. զինադադարի պայմանագրի վերանայման վտանգը և մասնավորապես այն վտանգը, որ պայմանագիրը կարող է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Բացի այդ ամենակարևորն այն է, որ Ղարաբաղն է  դուրս է գալիս բանակցություններից, արդեն խաղաղապահներ պահանջող կողմը հստակորեն  դառնում է  Հայաստանը: «Սա վտանգավոր զինադադար է, ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը իրենց քաղաքական խնդիրները չլուծեցին, շռնդալից պատերազմի մասին էր Ալիևը  հայտարարել, պետք է կարողանա  բացատրել` ինչու դա տեղի չունեցավ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, մեծ ստորջրյա քար ենք դրել, տարածքային կորուստներ ունեցանք, գիտենք, որ նախընտրական տարի է, բնականաբար այն հիմնական ուժը, որը կարող է պայքարել գործող իշխանությունների դեմ, վերցնելու է այս երեք դիրքը և դարձնելու իր հիմնկան հաղթաթուղթը: Սա լրջագույն կռվան է դառնալու ընտրություններում: Եղած իրավիճակը ձեռնու չէ ՀՀ իշխանություններին»,- ասաց Ենոքյանը:

Տեսանյութեր

Լրահոս