Երեկվա և այսօրվա հակաանկախականները

«Հանրապետական կուսակցությունը, որի հիմնադիրը երկար ժամանակ բանտերում է նստել անկախության համար, այսօր այդքան հանգիստ զիջում է անկախությունը, և նրան դիմադրող ուժ, ցավոք սրտի, չունենք: Ընդդիմությունը կամ ինչպես իրենք են իրենց անվանում` ոչ-իշխանական Եռյակը կամ Քառյակը ոչ միայն դրան չի դիմադրում, այլ, կարծես, մրցակցության մեջ է մտել իշխանության հետ, թե ով ավելի լավ կարող է ծառայել Ռուսական կայսրությանը»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ Ավետիք Իշխանյանը` խոսելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման մասին:

Նա Հայաստանի քաղաքական վերնախավի այս պահվածքը բացատրում է նրանով, որ Հայաստանում չկա գաղափարական պայքար, քաղաքական ուժերի գերակշիռ մասը պայքարում են միայն իշխանության գալու համար, իսկ անկախության գաղափարը, որպես արժեք, նրանցում արմատացած չէ: Ավելին, Իշխանյանը հայտարարեց, որ Արցախյան շարժման տարիներին իրականում «Ղարաբաղ» կոմիտեից շատ քչերն են անկախության կողմնակից եղել.

«ՀՀՇ առաջին համագումարին նախապատրաստվելիս և ծրագիրը գրելիս` «Ղարաբաղ» կոմիտեի մեջ անընդհատ վեճեր էին գնում` անկախության հարցը գրվի՞ ՀՀՇ ծրագրի մեջ, թե՞ ոչ… 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդեն պետք է լիներ, այդ տողը դեռևս մնացել էր բաց, որովհետև երկու հոգի կտրականապես մերժում էին անկախության գաղափարը, մեկը Սամսոն Ղազարյանն էր, մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս