 
                        «Այս ճակատագրական օրերին ևս հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու ժողովրդի ակնկալիքների կրողը»
 
                                    «Եվրասիական միության անդամները հաստատապես կմերժեն Հայաստանի` բացառություն կատարելու և Արցախի հետ իր պաշտոնական սահմանը բաց պահելու մասին խնդրանքը: Առանց սպասելու պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան` ՀՀ-ում ծառայող ռուս սահմանապահները կսկսեն մուտք գործել «մաքսային գոտի» հռչակված Նյուվադիից մինչև Սոդք ընկած սահմանային տարածք` դրա վրա հսկողություն կազմակերպելու նպատակով»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը` անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցին: Ըստ նրա` դա կնշանակի` Արցախի ամբողջական շրջափակում և Հայաստանի սահմանների ևս մի զգալի մասի ու կից տարածքների հանձնում ռուսներին: Երջանիկ Աբգարյանը խոսեց նաև ներքաղաքական իրավիճակի մասին` շեշտելով, որ Հայաստանն այսօր կանգնած է անկախությունը և Արցախը կորցնելու վտանգի առաջ, ինչը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխություն իրականացնել:
«Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս է ցույց տվել, որ ինքը կարողանում է համախմբել հասարակությանը: Չեմ կասկածում, որ այս ճակատագրական օրերին ևս հենց նա է լինելու ժողովրդի ակնկալիքների կրողը»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        