Ական՝ Հայաստանի տակ
«Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա` Լաչինում զորքեր տեղավորելու: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` խոսելով ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու հարցի մասին:
Ըստ նրա` ամեն ինչ կախված է Եվրասիական միության մասնակիցների, հատկապես Ռուսաստանի «բարի կամքից», թե արդյո՞ք ուշադրություն կդարձնեն այդ խնդրի վրա, թե՞ ոչ: «Հասկանալի է, որ տվյալ պահին չկան մեխանիզմներ, թե ո՞վ է վերահսկելու այդ սահմանը, ինչպե՞ս են լինելու այդ վերահսկողությունները: Մենք այսօր տեսնում ենք, որ նույն Բելառուսի սահմանի հետ կապված` սահմանային վերահսկողությունը բավականին թույլ է. Բելառուսը կարողանում է Եվրոպայից մաքսանենգ ապրանքներ բերել և հրամցնել` որպես բելառուսական: Այո՛, այդ խնդիրն առայժմ պարզ չէ, բայց ցանկացած պահի այդ հարցը կարող է բարձրացվել: Դա մի ական է, որը դրվում է Հայաստանի տակ»,- նշեց է քաղաքագետը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: