
Պետրոս Մակեյանին չեն հրավիրել Տեր-Պետրոսյանի ծննդյան տարեդարձին

Ինչպես հայտնի է, երեկ լրացավ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 68-ամյակը, և այդ կապակցությամբ նրա մտերիմ քաղաքական ընկերները` Հայ ազգային կոնգրեսի մի քանի ներկայացուցիչներ, այցելել էին Տեր-Պետրոսյանի առանձնատուն` շնորհավորելու առաջին նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 168.am-ի հարցին` արդյոք նա գնացե՞լ էր շնորհավորելու Լևոն Տեր-Պետրոսյանին, պատասխանեց. «Ո´չ, չեմ գնացել: Չեն հրավիրել, հենց այնպես էլ չեմ գնացել»:
Մենք հետաքրքրվեցինք` այսինքն հրավեր չի եղել դրա համար նա չի այցելե՞լ Տեր-Պետրոսյանին: Ի պատասխան Պ.Մակեյանն ասաց. «Դե եթե հրավեր լիներ՝ կգնայի, մարդկային բան է, բայց հրավեր չի եղել: Սովորաբար հրավերքով է լինում»:
Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով` ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Տեր-Պետրոսյանին չեն այցելել նաև Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը: