Նախագահի հավակնորդները մկրտվում են ի վերոյ, Աստծոյ կողմից. Դ.Հակոբյան

Այսօր Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հրավիրվել էր լրագրողների հետ հանդիպման` պատասխանելու հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում:

«Նախագահի հավակնորդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, որ մկրտում է, այլ նախագահի հավակնորդները մկրտվում են ի վերոյ, Աստծոյ կողմից, թե ի՞նչ բնական և բանական կարողություններ է ընձեռել Աստված ի վերոյ: Այնպես որ, ես եղել եմ, կամ ու մնում եմ նախագահի համար առաջին հավակնորդը»,-այսպես պատճառաբանեց Հայաստանի գլխավոր մարքսիստը:

«Այսինքն մկրտվա՞ծ եք»,- հարցրեց լրագրողներից մեկը:

«Ի վերոյ»,- իրեն բնորոշ ոճով պատասխանեց Դավիթ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Դ. Հակոբյանը խոսեց նաև այն մասին, թե ինչո՞ւ է աննպատակահարմար գտել իր առաջադրումը` նշելով, որ վերջին հանդիպմանը լրագրողների խոստացել էր, որ իր «գաղափարական լուսավորչության առումով` իր մուտքը նախագահական մարաթոն պատմական անհրաժեշտություն է»: Դավիթ Հակոբյանը ընտրությունների չմասնակցելու գաղափարական աննպատակահարմարությունը, ինչպես հաճախ է լինում, հիմնավորեց պատմական հայտնի դեմքերի խոսքերով:

«Աննպատակահարմարությունը, գաղափարական լուսավորչության առումով, կարտահայտեմ Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերով: Արիստոտելը Մակեդոնացուն հորդորեց, թե՝ «մտի´ր օլիմպիական խաղեր, մրցասպարեզ, հիանալի հաղթող հնգամարտիկ կլինես»: Ալեքսանդրն իր ուսուցչին պատասխանեց. «իսկ այնտեղ արքաները մրցո՞ւմ են»: Ասաց` ո´չ: «Ուրեմն ես այնտեղ անելիք չունեմ»»,- ասաց մարքսիստը:

«Այսինքն` իսկ այստեղ մեզ մոտ` նախագահական մարաթոնում գաղափարական արքաները մրցո՞ւմ են»,- շարունակելով հռետորաբար հարցրեց Դավիթ Հակոբյանը: «Ո´չ, ուրեմն ես այնտեղ անելիք չունեմ»,- ինքն իրեն պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս