«Հնարավոր է». Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսը (տեսանյութ)

Ո՞րն է լինելու Ձեր կարգախոսը նախագահական ընտրություններում: Այսօր մամլո ասուլիսում` այս հարցի ի պատասխան, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց շատ լակոնիկ. «Հնարավոր է»:

Ճշտմանը, թե արդյոք սա՞ է իր կարգախոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնեց. «Ամեն ինչ հնարավոր է: Կլինեն տարբեր կարգախոսներ, արդեն մեր փոքրիկ օրացույցները հրապարակվել են: Մեկն ասում է` «ազատ, անկախ, միացյալ», մյուսը` «մեկ անգամ և միասին»: Մեր քարոզչության մեկնարկի օրը կլինեն հայտարարություններ` հիմնական կարգախոսի մասին: Ես ասում եմ ՀՀ քաղաքացուն, որ հնարավոր է ունենալ նորմալ, սահմանադրական, դե յուրե Հայաստան»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս