ՀԱԿ-ի ընտրողներն ամենայն հավանականությամբ կսատարեն Հրանտ Բագրատյանին. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 168.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով ընդդիմադիր հիմնական ուժերի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրեսի և Դաշնակցությունը ընտրություններին չմասնակցելու մասին որոշման մասին, առանձնացրեց երեք կարևոր գործոններ:

«Առաջինը` այն որոշումները, որոնք կայացվում են կուսակցությունների ղեկավարների կողմից, օրինակ` չաջակցել այս կամ այն թեկնածուին, վիրավորանք է իրենց կուսակցության աջակիցներին, և սա բացահայտորեն ոչ ժողովրդավարական երևույթ է: Սա նաև բնական չէ: Օրինակ` ՀԱԿ-ի ընտրողներն ամենայն հավանականությամբ կսատարեն Հրանտ Բագրատյանին, և կապ չունի, թե ՀԱԿ-ի վերևում կանգնած մեկ-երկու հոգի ինչ են ասում»,- ասաց Կիրակոսյանը:

Երկրորդ գործոնն, ըստ Կիրակոսյանի, այն է, որ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը համակարգի մի մասն են կազմում, նրանք խորհրդարանում են, և շատ առումներով` ընտրություններից դուրս գալը կամ չմասնակցելը կարելի է խաբեություն համարել:

«Իսկ երրոդ գործոնն այն է, որ ավելի մաքուր և ավելի արդար ընտրությունների անցկացումը կախված է ընտրություններին մասնակցող մարդկանց քանակից: Բայց սա բացահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի ավելի խորը մի հիվանդություն. սա նաև ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք նոր փոփոխությունների մեկնարկի վերջին հատվածում»,- նշեց Ռ.Կիրակոսյանը:

Կարդացեք նաև

Ռիչարդ Կիրակոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս