«Հենվի´ր ինձ վրա, Արկադի´». Արամ Հարությունյանը Արթուր Բաղդասարյանին համեմատում է «Կարգին սերիալի» Գեորգի Միրզոյանի հետ

«Այս ընտրությունների ժամանակ չկա այն թեկնածուն, ում պիտի գնային ընդդիմադիր ձայները` որպես հավանական հաղթող թեկնածու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանը նշեց, որ իշխանությունները նպատակ ունեն ցույց տալու, որ կա հաղթող թեկնածու և ընդդիմության մեջ` ակնհայտ առավելություն ունեցող թեկնածու:

«Բայց մենք հասկանում ենք, որ այստեղ խնդիրը ընդդիմադիր դաշտում այն չէ, թե ով կհաղթի, այլ կարևորը երկրի վիճակն է, որից կախված է նաև իշխանության վիճակը,- ասաց նա,- Մենք գիտենք, որ եթե, ինչպես ես առաջարկել էի նախորդ ասուլիսում, ընտրություններից 10 օր առաջ Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ,  երկրի վիճակն այնպիսին է, որ նա հաստատ 50 տոկոսը չի հաղթահարի, որովհետև, կներեք, ովքե՞ր են Սերժ Սարգսյանի հենարանները: Արթուր Բաղդասարյանն իր համագումարում ասում էր` «հենվե´ք մեզ վրա», չէ՞, էն «Կարգին սերիալի» մեջ որ Հովիկ Ազոյանի մարմնավորած կերպարն ասում է` «հենվիր ինձ վրա, Արկադի´»: Բայց Պասկալն ասում էր. «պետք է հենվել այն բաների վրա, որոնք դիմադրում  են», սակայն Արթուր Բաղդասարյանը վաղուց արդեն չի դիմադրում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս