
Տեղի կունենա՞ Րաֆֆիի «ընտրական հեղափոխությունը»

«Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է իշխանական, հարկային մաքսային, ուժային այդ համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսացկության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունների մասին, ասաց.
«Իմ լավատեսության պատճառներն ընդհանուր միտումներն են, ոչ թե կոնկրետ փետրվարի 18-ի օրը, քանի որ նույնիսկ իրական արդար ընտրությունների դեպքում համոզված չեմ, որ այդ «ընտրական հեղափոխությունը» տեղի կունենա»: