«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց արքա Լիրի կարգավիճակում»

«Ես ցավում եմ, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց այս ձևով. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց արքա Լիրի կարգավիճակում»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը` խոսելով ներկայիս և նախկին նախագահների գործունեության մասին:

«Հենց Բագրատյանի առաջադրվելն առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանին Լիր արքայի կարգավիճակում դնելն էր, որովհետև չէր կարելի: Այսօր միան Նիկոլ Փաշինյանը (անկախ նրանից` կիսո՞ւմ եմ նրա տեսակետները, թե՞ ոչ), Լևոնից բացի, բարոյական իրավունք ուներ  առաջադրվելու ՀԱԿ-ից, որովհետև նա ինքնուրույն պայքարել է, ինքնուրույն մասնակցել է 2007թ. ընտրություններին «Իմփիչմենթ» դաշինքով: Բագրատյանն ո՞ւր էր, երբևէ մասնակցե՞լ է, երբևէ տեսակետ հայտնե՞լ է: Թող մանդատը դնի, նոր գա խոսի, թե չէ Լևոնով դառնում են մանդատի տեր, հետո ասում են` «մեր կուսակցությունը կարող ա ինձ առաջադրի»: Դե սպասեք, թող Լևոնը որոշի, ասի, նոր…»,- ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը` ավելացնելով, այս զարգացումներն ինքը կանխատեսել է դեռ 2011 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս