ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես կարձագանքի՞

Արդյոք պատրաստվո՞ւմ է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել Մոսկվայում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսաստանյան իրավապահ մարմինների անհարգալից գործողություններին:

Ի պատասխան 168.am-ի այս հարցին` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տվեց ոչինչ չասող, ստանդարտ պատասխան. «Եթե որևիցէ հրապարակելու բան ունենանք՝ կհրապարակենք»:

Մեր ճշտող հարցին` այսինքն` արտգործնախարարությունը պատրաստվո՞ւմ է պաշտոնական նոտա հղել, թե՞ ոչ, կարո՞ղ եք կոնկրետ պատասխանել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Կոնկրետ պատասխանում եմ` եթե որևիցէ հրապարակելու բան լինի, կհրապարակենք»:

Իսկ այն մասին, թե ԱԳՆ-ն ի՞նչ նոր տեղեկություններ ունի Հրաչյա Հարությունյանի վիճակի վերաբերյալ, Տիգրան Բալայանն ասաց, որ այս պահին չունի որևէ նորություն:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում հունիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում զոհված 18 հոգու մահվան կապակցությամբ: Երկու օր առաջ նրա նկատմամբ կայացվեց երկամսյա կալանքի որոշում, իսկ Տվերսկի դատարան նրան բերեցին կանացի խալաթով` կոտրվածքներից ակնհայտորեն դեռևս չապաքինված վիճակում:

Այսպիսով, մամուլի ու հասարակության համար առայժմ անհայտ մնում, թե արդյոք պետության արտաքին գերատեսչությունը պատրաստվո՞ւմ է որևիցէ կերպ արձագանքել ողջ հասարակության մտահոգության առարկան դարձած դեպքի առնչությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությանը, ապա վերջինս, դեսպանատան առջև երկու օր ընթացող բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, քիչ առաջ արձագանքեց:

Իր հայտարարությունում ՌԴ դեսպանատունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների ոտնահարման դեմ կատարված գործողությունների դեմ բողոքի ակցիաները անվանել է «մարդկային մեծ ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներին և ռուս-հայկական հարաբերությունները վտանգելու նպատակ ունեցող»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031