Բաժիններ՝

Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, այսօր Երևան քաղաքում անցկացվում են տարբեր միջոցառումներ` ընդդեմ Երևանի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Մի խումբ երիտասարդներ նմանատիպ ակցիա էին կազմակերպել Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներում: Երիտասարդները ավտոկանգառին մոտեցող յուրաքանչյուր երթուղային տաքսու և ավտոբուսի վարորդի և ուղևորներին կոչ էին անում վճարել ոչ թե 150, այլ 100 դրամ: Բողոքի ակցիային փորձեցին խոչընդոտել ոստիկանները, որոնք հորդորում էին դադարեցնել ակցիան: Լարվածությունը մեծացավ, երբ ակտիվիստներից մեկին փորձեցին բերման ենթարկել ոստիկանություն, ինչը երիտասարդները համարեցին անօրինական: Ակտիվիստը ոստիկանին հայտնեց, որ չի կարող նրա հետ գնալ ոստիկանության բաժանմունք: Ավելի ուշ նրա ակցիայի մասնակիցներից տեղեկացանք, որ երիտասարդը չի գնացել ոստիկանություն, այլ պարզապես հեռացել է: Շուտով ցուցարարների հոծ բազմությունը Բաղրամյանից Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ: Ակցիան դեռևս շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս