
Երգիչ Արթուր Իսպիրյանը միացավ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային (տեսանյութ)

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները`ընդդեմ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամի բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը, ինչն առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: Քաղաքացիներին իրենց աջակցությունը հայտնելու համար մի շարք հայտնի դեմքեր` դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, պատրաստակամություն հայտնեցին սոցիալապես անապահով բնակինչերին սեփական մեքենաներով տեղափոխել անվճար: Այսօր այս ակցիային միացավ նաև հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը:
Հիշեցնենք, որ երեկ առաջինն այսպիսի ակցիա անցկացրեցին դերաասան Հայկ Մարությանը`Կարգին Հայկոն, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։ Վերջիններիս այսօր միացել են լրագրող Պետրոս Ղազարյանը և երգիչ Արթուր Իսպիրյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում