Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ուղևորներին տեղափոխում է Մաշտոցի պողոտայից Նորքի զանգված (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Չեմ վճարելու 150 դրամ» տրանսպորտի թանկացման դեմ ակցիային միացել է նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր ավտոմեքենայով քաղաքացիներին անվճար տեղափոխում է տարբեր վարչական շրջաններ:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում էր. նա հերթական երթուղին էր անցկացնում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նորքի զանգված:

Հիշեցնենք, որ երեկ ակցիային էին միացել նաև Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։ Նրանք իրենց մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում էին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։ Այսօր ևս նրանք քաղաքացիներին տեղափոխում են։ Վերջիններիս են միացել նաև Պետրոս Ղազարյանը և երգիչ Արթուր Իսպիրյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս