Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց Սարդարապատ հուշահամալիրի միջոցառմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Սարդարապատ հուշահամալիրում` 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակի կապակցությամբ, տեղի ունեցավ մեծ միջոցառում և զորահանդես, որին մասնակցում էին Հայաստանի պետական այրերը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ներկա էին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նաև Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Լրագրողների աչքից չվրիպեց այն փաստը, որ միջոցառմանը չի մասնակցում մեկ այլ քաղաքական գործիչ` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սովորաբար մասնակցում է հանրապետական և ազգային նշանակության բոլոր տոներին:

Այս մասին 168.am-ը մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից, ով ի պատասխան՝ ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետությունում չէ, Միացյալ Նահանգներում է»:

Կարդացեք նաև

Հարցին` արդյոք այցը մասնավո՞ր է, թե՞ պաշտոնական, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ ամեն դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում գործնական հանդիպումներ ունենալու է:

Ավելացնենք, որ, ինչպես նշեց «Ժառանգության» խոսնակը, Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա հունիսի առաջին տասնօրյակում:

Տեսանյութեր

Լրահոս