«Եվ եթե մայիսին հաջողվի նախագահական ընտրություններն անցկացնել գոնե երկրի տարածքի մեծ մասում, և ընտրություններին մասնակցի բնակչության կեսից ավելին, ապա դա մեծ հաջողություն կլինի: Ես չեմ կարծում, որ մեծ են հնարավորությունները` հավաքել Ուկրաինան, վերջին շրջանում իրավիճակն այդ առումով ավելի է վատանում, բայց հնարավորություններ դեռ մնում են»,- նշեց վերլուծաբանը:
Հայաստանի իշխանության համար դասն այն է, որ Ուկրաինան ցույց տվեց, թե որքան վտանգավոր է փողոցի ուժը թերագնահատելը և ուժի կիրառումը գերագնահատելը: Երկրորդ դասն այն է, թե որքան վտանգավոր է անտեսել ժողովրդի պահանջները` փոփոխության և բարեփոխումների վերաբերյալ… Եկեք նայենք նաև Հայաստանի ընդդիմության համար դասերին:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե որո՞նք են Ուկրաինայի դասերը Հայաստանի համար, կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար դասեր չկան, քանի որ Հայաստանը բոլոր գործոններով տարբերվում Ուկրաինայից:
Եթե Հայաստանի ընդդիմությունն ուզում է լսել և սովորել, ապա երկրորդ դասն այն է, որ էական նշանակություն ունեն նորամուծություններն ու նոր մարտավարությունը: Երրորդը` աշխարհագրության կարևորությունն է, այլ կերպ ասած` ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում:
«Աշխարհում միակ կառավարության ղեկավարը, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը կհետևի դեպքերի տրամաբանությանը և կճանաչի Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Ստացվում է նույն հարցադրումը, թե որտե՞ղ է ուզում մարդ ապրել` ծովի ափի՞ն, գեղատեսիլ վայրո՞ւմ, թե՞ տափաստանում, բնական է, որ ամեն մի քաղաքացի ուզում է բարելավել իր կենսապայմանները, և Հայաստանը, որպես պետություն, պետք է լավին, կատարյալին ձգտի, ոչ թե հետընթաց արձանագրի»,- ասաց տնտեսագետը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հիմնականում խոսելով Եվրամիության և Մաքսային/Եվրասիական միությունների նախագծերի մասին, նշեց, թե ցանկացած պետություն, որը որոշում է կայացնում մտնել որևէ միության մեջ, պետք է ունենա պարզ հարցի պատասխան` ինչը ինչի դիմաց:
Կարծում եմ, որ այժմ կուժեղանա Ռուսաստանի ճնշումն այն գործընկերների վրա, որոնք մնացել են նրա հետ: Հայաստանն ավելի շատ է ընկղմվելու ինտեգրացիոն նախագծերի մեջ, և ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ Հայաստանը չի կարողանա դրան դիմակայել
Հայաստանում տեսե՞լ եք այդպիսի ուժ, որը դնի համակարգային, որակական փոփոխության խնդիր: Բոլոր ուժերն էլ ուզում են ստեղծել այս կամ այն խմբավորումները` հերթական բռնազավթումն անելու համար: Ինչո՞ւ են հավաքվել և առաջ քշում Ծառուկյանին, հույս ունեն, որ իր միջոցով կարելի է հերթական ուզուրպացիան անել, այս բռնազավթիչներից տալ այլ բռնազավթիչների: Սրանք են մեր երկրի գործընթացները:
Կարծես թե, սեպտեմբերի 3-ի հայտարարության և Պուտինի ճնշումների միջև անմիջական կապ կա, որովհետև այդ հայտարարությունը եղավ Պուտինի և Սարգսյանի զրույցից անմիջապես հետո: Այլ մեկնաբանություն չեմ տեսնում:
«Տեղեկություններ են ստացվում զրահատեխնիկայի տեղաշարժերի, ուժայինների, ոստիկանության վերակենտրոնացման մասին, իսկ կիևցիները և նրանք, ում դուր չի գալիս այն,ինչ կատարվում է, իրենց հերթին փորձում են արգելափակել ուժայինների տեղաշարժը: Բացի Կիևից` մի շարք շրջաններում ոստիկանությունը և հատուկ ծառայություններն անցնում են ժողովրդի կողմը:
Լրագրողն ընդգծեց, որ իշխանությունն է պայքարում ապստամբած ժողովրդի դեմ, այդ իսկ պատճառով սկզբունքորեն սխալ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին տալ «քաղաքացիական պատերազմ» ձևակերպումը, կամ էլ Մայդանի հրապարակում հավաքվածներին անվանել «ծայրահեղականներ», ինչպես անում են Ուկրաինայի իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները կամ ռուսաստանյան քարոզչական մեքենան:
Բեռլինի Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ հարցազրույցում Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները գնահատեց «շատ ցածր մակարդակի»:
Բեռլինի Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի գաղտնալսված խոսակցությունը, ասաց, թե Եվրոպայում դրա վրա չեն զարմացել:
Եվրոպայում հասկանում են, որ կգա մի ժամանակ, երբ կարող է բացվել հնարավորությունների նոր պատուհան` Հայաստանի հետ մերձեցման ձևաչափ ստեղծելու և իրականացնելու, և չեն ուզում մինչ այդ պահի գալը լրիվ կտրել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:
«Եվրամիությունում հասկանում են` որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները: Եվ ինձ թվում է` նույնիսկ Ռուսաստանում են դա հասկանում, պարզապես օգտագործում են` որպես ժամանակավոր մարտավարական քայլեր»:
Ինչպե՞ս կարելի է բողոքող ազատամարտիկների մասին ասել «նվնվացողներ»: Չէ՞ որ դրանք այն մարդիկ են, քաղաքացու այն լավագույն մասն է, որը արյուն է թափել հայրենիքի համար և չի վախեցել, և հենց ինքն է պետություն կայացրել, պետություն է ստեղծել: Նմանատիպ անձանց ասել «նվնվացողներ», կարծում եմ, անտեղի խոսք է և նախագահին ոչ վայել խոսք:
Ես զգում եմ, որ պայմաններն են փոխվել: Հայաստանը կորցրեց նույնիսկ այն զոհի կարգավիճակը, որը սկզբում կար, այսինքն` ԵՄ-ն ասում էր, թե Հայաստանը չի ստորագրել Ռուսաստանի ճնշումների պատճառով: Հիմա Հայաստանի իշխանությունը բացահայտ ասում է, որ Մաքսային միություն մտնելը «մեր ազգի դարավոր երազանքն է եղել»:
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փետրվարի 13-ին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին: Այս անգամ Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը շոշափեց մեկ այլ երկարաձգվող հիմնահարցի` Կիպրոսի թուրք-հունական հակամարտության համատեքստում:
Մենք փորձում ենք նախկին խորհրդային կառավարման մեթոդները բերել ներկա իրավիճակ, երբ արդեն կա մասնավոր սեփականություն, իշխանությունը փորձում է հնարավորինս շատ գումար կուտակել, օլիգարխիկ կառույցների միջոցով փորձում է ամբողջ բիզնեսն իր տրամադրության տակ վերցնել: Սրանից որոշակի աններդաշնակություն` դիսոնանս է առաջանում:
Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը:
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին:
Հայաստանը փակեց ավելին ստանալու բոլոր պատուհանները, և այս առումով` Եվրամիությունն ընդամենը պահում է Հայաստանի հետ հարաբերությունները, նվազագույն շեմը:
Այսօր Լեռնային Ղարաբաղն արդեն կայացած պետություն է, և ղարաբաղյան հարցի լուծման գլխավոր պայմանը, եթե կուզեք, որակական անհրաժեշտությունը ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությունն է բանակցային գործընթացին: Չէ՞ որ խնդիրն, ըստ էության, հարևան պետությունների` Ադրբեջանի և ԼՂՀ-ի հարաբերությունների կարգավորումն է:
Բրյուսելյան մեր գործընկերները մեզ տրամադրեցին այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը, որը բավական հետաքրքրական է և, ըստ էության, ուրվագծում է Եվրոպայի քաղաքականությունը Եվրամիությունից արևելք ընկած երկրների առնչությամբ:
Հրադադարի ռեժիմի խախտումները և այդպիսի գործողությունները սադրանք են ոչ միայն` Արցախի և Հայաստանի, այլև` Մինսկի խմբի համանախագահների դեմ: Իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր այսպիսի զոհ, փաստորեն, նաև իրենց զոհն է, հարվածում է իրենց ջանքերին, բայց շարունակում են աշխատել:
«Ես համոզված եմ` նույնիսկ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակային դաշտում հայտարարություններ են անում, այսպես կոչված, հավասարակշռությունը պահպանելու համար, ապա ոչ հրապարակային ձևերով, դիվանագիտական խողովակներով, այնուամենայնիվ, Ադրբեջանին հասկացնում են, որ, այսպես կոչված, «կարմիր գիծը» չհատի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին դեպքերի վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարությանը:
Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համընդհանուր դժգոհություն և ընդզվում է` ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի: Այսօր Երևանի Ազատության հրապարակում հերթական բողոքի ցույցն էր` ընդդեմ «պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի, այս անգամ ցույցի կիզակետում Երևանի օպերային թատրոնի աշխատակիցներն էին:
Կցրե՞ն «Մայդանը», թե՞ ոչ, քաղաքագիտական իմաստով սա այնքան էլ կարևոր չէ: Երկիրը կփլուզվի՞, թե՞ ոչ, կկարողանա՞ պետությունը հավաքվել այնպես, որ Ուկրաինայի տարբեր հատվածները կարողանան փոխգործակցել միմյանց հետ, թե՞ ոչ: Սա է խնդիրը: Կմնա՞, թե՞ չի մնա Յանուկովիչը, դե, ամենայն հավանականությամբ չի մնա` առնվազն 2015 թվականից հետո:
«Եվրոպան հոգնել է Էրդողանից: Թուրքիայի ամենացավոտ հարցերից մեկը Հայոց ցեղասպանության խնդիրն է` 2015 թ. նախօրեին, և նաև հայ-թուրքական սահմանների խնդիրը: Եվ այն, որ հայ-թուրքական գործընթացը Արևմուտքի կողմից աջակցություն ստացած նախագիծ էր և, փաստորեն, ձախողվեց Թուրքիայի մեղքով, տեղիք է տալիս այսպիսի ձևով ցույց տալու Թուրքիային, որ իրենից դժգոհ են: Հենց սա էլ արեց Մերկելը»: