Բաժիններ՝

Սիսիանցու բոցաշունչ ելույթը` Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական շարժումը Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել էր քննարկում, որին ներկայացվեց նախաձեռնության ճանապարհային քարտեզը:

Քննարկման իրենց մասնակցությունը բերեցին նաև ներկա ոչ մեծաթիվ քաղաքացիները, ովքեր իրենց հարցեր, որոնք վերաբերում էին ամենատարբեր բնագավառներին, ուղղում էին Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանին: Եղան նաև մարդիկ, ովքեր ցանկացան ելույթ ունենալ հարթակից:

Մասնավորապես հավաքվածներին բավական ոգևորեց և զվարճացրեց Սիսիանի բնակիչ Վլադիմիր Հակոբյանը, ով, ինչպես ինքը նշեց, բացի լարախաղաց և աճպարար լինելուց` եղել է նաև ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից և բարձրացրել է հայկական եռագույնը:

«Ունեմ 7 երեխաներ, որոնցից ամենափոքրը 2 տարեկան է… Արդեն մոտենում եմ 70-ի, բայց չգիտեմ` 70 եմ, թե 40, թե 50, որովհետև երկու տարեկան երեխա ունեմ, 7 երեխաներ, քնելու տեղ չունեմ, չեմ բողոքում, միայն ուզում եմ` երկիրը ծաղկի, հզորանա և բարգավաճի ձեզնով, հարգելի ժողովուրդ,- հայտարարեց սիսիանցին և հնչեցրեց հռետորական ու միաժամանակ չափազանց արդիական հարց,- Ո՞ւր են մեր մտավորականները, ավելի ճիշտ` կներեք արտահայտությանս համար…»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս