Բաժիններ՝

Ազատության հրապարակի բեմը` միջադեպից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի  վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել տեղում` ականատեսներից: Ցավոք, միջոցառման կազմակերպիչներից որևէ մեկը դեպքի վայրում չէր: Շրջված բեմահարթակի մոտ հանդիպեցինք միայն մի երիտասարդի, որն ակնհայտորեն կապ ուներ միջոցառման տեխնիկական մասի հետ և ինչ-որ աշխատանքներ էր կատարում այնտեղ, սակայն նշեց, որ կապ չունի միջոցառման կազմակերպման հետ: Երիտասարդը չցանկացավ ներկայանալ, միայն հաստատեց, որ տեղյակ է միջադեպի մասին, թեև իր խոսքերով` ինքը չի տեսել: Մեր հարցին, թե ինչո՞ւ էին դեպքի վայր ժամանել շտապօգնության մեքենաները, արդյոք կա՞ն տուժածներ, նա պատասխանեց, որ վնասվածքներ ստացողներ չեն եղել, պարզապես երբ պաստառը շրջվել է, երեխաները վախեցել են, այդ պատճառով էլ դիմել են շտապօգնության ծառայությանը:

Ի դեպ, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը մեզ հետ զրույցում պնդեցին, որ իրենց ծառայության ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնել էին, որ նշված միջադեպի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ հոգի` 30-ամյա Արման Նավասարդյանը:

Hunisi 1 (1) Hunisi 1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս