«Հայրենիքի փրկության շարժման» անդամները դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ վերահաստատել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ու դա փոխանցել էին վարչապետին՝ Կառավարական ամառանոցի բակում: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ էին տվել մինչև նոյեմբերի 8-ի 12:00-ն հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում հայտարարել էին, որ սկսելու են անհնազանդության ակցիաներ:
18-ամյա Արամե Գրիգորյանը Պաշտպանության բանակի 2 ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Հետախուզական դասակում ծառայող երիտասարդը, իր խոսքով, նոր էր սկսել ծանոթանալ զինվորական կյանքին, երբ իր ու զինակիցների սովորական կիրակնօրյա առավոտը փոխվեց:
«Մինչև հիմա ամեն ինչը իմ համար նորմալ է եղել, ուղղակի իմ ցավը մենակ էս վիճակն է՝ պատերազմի հետ կապված: Թե չէ ես ընդհանուր դժգոհություն չեմ ունեցել, միշտ ոնց աշխատել էինք, էդպես աշխատել ենք»,- ասաց Արտակ Անտոնյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու՝ Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել, որի քննությունը նշանակված էր այսօր: Նշանակված ժամից մոտ 3 ժամ առաջ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է:
«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր այժմյան իշխանությունների, ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետև թե՛ բերման ենթարկող ոստիկանները, և թե՛ այստեղ՝ բաժանմունքում, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք, թե ինչի համար ենք մենք բերման ենթարկվում: Փորձեցին հաստատել, որ դա անձը հաստատելու, անձը պարզելու համար էր, որը անհեթեթություն է, որովհետև մենք պատրաստ էինք ներկայանալ դեռևս Հանրապետության հրապարակում: Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրդային էր: Մենք որևէ բան չէինք անում, ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- Ոստիկանության կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ պատերազմից հետո նվազել է պետական ապարատների նկատմամբ վստահությունը: Հետպատերազմական քաղաքական զարգացումների վերաբերյալ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը ՀՀ-ում 1.000 հեռախոսային հարցում են իրականացրել ու կազմել «Բումերանգ» հաշվետվությունը:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերից էր նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հարցը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման 6-ամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով սոցիալական աջակցության տրամադրման չափը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ծրագիր, որով սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Mediaport տելեգրամյան ալիքը երեկ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
168.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչներն այսօր այցելել են «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակ, իրականացրել են խուզարկություն և առգրավել են որոշ փաստաթղթեր:
Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:
Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, քանի որ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան:
Կառավարության շենքն ու կառավարական առանձնատները այս պահին շրջապատված են մեծաքանակ ոստիկաններով:
Մինչ կառավարությունը իրեն հատուկ ձևով հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև: Ընթացող բանակցությունների մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:
«Նախ, առաջին սուբյեկտի մասով, թերևս, կլռեմ, որովհետև տիկինը, չգիտեմ, թե իրականում ինչպիսի մասնագիտություն ունի, համենայն դեպս, խորհուրդ կտամ մտքեր չարտահայտել ՀՀ ՔՕ-ի և իրավագիտության վերաբերյալ առհասարակ: Իրավագիտությունը չափից դուրս լուրջ գիտություն է, որպեսզի նման մարդիկ խոսեն իրավագիտության մասին: Դա կորոշի վարույթն իրականացնող մարմինը, դա կորոշի մեղադրանք առաջադրող և դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազությունը՝ դավաճանության մասշտաբի, ծավալի, խորության և դրա հետևանքների վերաբերյալ»,- ասաց Արթուր Ղազինյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հայտարարեց, որ պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում բոլոր կորուստները հետևանք են պատմական մասշտաբի պետական հանցագործության, դավաճանության: Նրա խոսքով՝ ՀՀ ՔՕ 299 հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով, թերևս, կիրառվում է առաջին անգամ, և այն առերևույթ կատարվել է բարձրագույն պաշտոնատար անձանց՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Նոյեմբերի 10-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո իրականացվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի քանի հանրահավաք: Ռազմական դրության պայմաններում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ ձերբակալել էին, ապա՝ մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր գործիչների, քաղաքացիների:
Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունը բերման էր ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը այցելել էին Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ Ավետիք Իշխանյանի հետ ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև մեկ այլ քաղաքացու:
30-ամյա Նունե Մովսիսյանը իր 5 անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի մանկապարտեզ: Շուրջ 2 ամիս բազմազավակ ընտանիքի տունը Գոռավանի մանկապարտեզն է: Նունեի ամուսինը՝ ՊԲ պայմանագրային ծառայող Ռազմիկ Մովսիսյանը, պատերազմի օրերին եղել է Հադրութում: Մոտ մեկ ամիս առաջ անգամ դիմել է նախարարություն, խնդրել, որ 5 անչափահասի հորը գոնե Հադրութից ետ բերեն, որ երեխաներն անհայր չմեծանան:
«Սահմանների ամրացման աշխատանքները առաջին օրվանից սկսած միշտ էլ իրականացվում են, առավել ևս վերջին ժամանակաշրջանում: Մեր Նռնաձոր գյուղի հարակից սահմանների ամրացման աշխատանքները, ինժեներական աշխատանքները այժմ էլ արվում են ու ավելի ինտենսիվ կերպով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սամվելյանը:
«Պարզ չի՞, որ շատ վատ: Էլ չի լինի, անասուն են պահում, չի լինի, դաշտերը մնացել ա, խրամատները դաշտերով են քանդել, հողերը էլ չի օգտագործվելու, էդ պարզ ա, անասունն ամեն վայրկյան կարող ա անցնի իրանց մոտ, անցնում էլ ա, որ անցնում ա, էլ հետ չենք կարա բերենք: Էդ ա»:
ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ հարցերի պատասխան տվեց ու լույս սփռեց: Ըստ Շիրինյանի ՝ Մովսես Հակոբյանն այս պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին է խոսել: Սակայն, ոստիկանության գնդապետի կարծիքով՝ պետք է փոքր-ինչ հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հասանք այս իրավիճակին:
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած բաներն այս ազգի մեջ: Հենց առաջինը դա Երկրապահն էր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանին «Եռաբլուր»-ում չհուղարկավորելու փաստին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է հետաքրքիր ձևով: Ասածն ամբողջացնելու համար Արա Վարդանյանը հիշեցրեց նախորդ տարի կառավարության մի նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղեկություններ ունեն, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի արդյունքում պարտվելու ենք:
Նախորդ շաբաթ 168.am-ը անդրադարձել էր չինական Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ New Yida ընկերության կողմից Հայաստանում հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարան կառուցելու ու արտադրություն սկսելու նպատակով 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին դեռևս 2 տարի առաջ շրջանառության մեջ դրված տեղեկությանը:
Այսօր Երևանի որոշ փողոցներ փակելու համար ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ «հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար» մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել, այնքան շատ, որ ոստիկանության բաժնում նրանց չէին կարողանում տեղավորել:
Իրենց անհնազանդությունը ցույց տալու համար քաղաքացիներն ավելի վաղ փակել էին Աճառյան, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Սարյան փողոցները: Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Երբ այսօր ԱԺ-ում քննարկման էր դրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հարակից զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, իսկ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթ նշեց, թե պաշտպանական գերատեսչությունը, որ «ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս […]