Ի թիվս մեղադրող կողմի այլ ներկայացուցիչներին ներկայացվող բացարկի միջնորդություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչները սահմանադրական կարգի ենթադրյալ գործով դատական նիստի ընթացքում բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին նաև ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս միջնորդությամբ պաշտպանական կողմը նաև գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին ներկայացրեց բացարկ: Միջնորդությունը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչներից Հայկ Ալումյանը […]
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում մամուլի և խոսքի ազատության դեմ ճնշումներն աննախադեպ էին և կրում էին մասշտաբային բնույթ: Իրավաբանն անդրադառնալով նախորդ տարվա իրողություններին՝ նշեց, թե 2020 թվականը մեծամասամբ առանձնանում է՝ հատուկ ռեժիմների մեջ գտնվելով: Նախ՝ արտակարգ դրության, հետո արդեն՝ ռազմական դրության իրավական ռեժիմները, որոնց դեպքում, ըստ իրավաբանի, կառավարության որոշումների ուղղակի և անմիջական շեշտադրումներն ուղղված են եղել ԶԼՄ-ների ազատության և խոսքի ազատության սահմանափակմանը:
«Մենք կորցրել ենք մեր սուվերենությունը և կանգնած ենք պետություն կորցնելու եզրին». Արթուր Համբարձումյան
«Բանակն իրենը չէ և չի էլ եղել, որովհետև իրենք ծառայած էլ չեն». Արթուր Համբարձումյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:
Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում երեկ ասել էր Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ մայիսից պետք է ձևավորվի միջկառավարական հանձնաժողով, որը պետք է որոշի սահմանների հարցը:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցություններ ամեն օր վարվել են, ու առավել ակտիվ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմը՝ ամեն օր Բաքվից Մոսկվա պատվիրակություններ ուղարկելով: Սա, ըստ քաղաքագետի, ներքին նշանակություն ունի Ադրբեջանի համար, որովհետև այն տարածքում գոյություն ունեցող պետությունները, որտեղ այսօր Ադրբեջանն է, պատմականորեն շատ հաճախ հակամարտության մեջ են եղել Օսմանյան կայսրության հետ, ու հակամարտությունն այսօր էլ ինչ-որ չափով կա:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգության հարցին անդրադառնալիս՝ հորդորում է չմտնել իշխանական դիսկուրսի դաշտ ու Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի սահմանները կոչել «դե ֆակտո սահմաններ»:
Մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴխ անդամի թեկնածու առաջադրվելու մասին լուրը: Այսօր լրագրողները հետ զրույցում, երբ Ջհանգիրյանին հարց ուղղվեց՝ լսելու համար վերջինիս կարծիքն այն մասին, թե արդյոք խնդիր կա՞ դատական համակարգում, Ջհանգիրյանը հիշեց դատարանների կողմից՝ իրավապահ մարմինների ներկայացրած միջնորդությունները մերժելու օրինակները:
«Էս նույն օրենսգրքով՝ նախկին ՍԴ դատարանի նախագահը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ: Ես էլ ասում եմ, որ, ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը: Նայեն հատկապես 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին, դուք էլ ընթերցեք 86 հոդվածի դադարման և դադարեցման հիմքերը, Դուք այնտեղ կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակումը այդ հոդվածում նախատեսվում է, բացի 112 հոդվածի սահմանափակումները, որը թվարկում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ:
«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:
Մեխանիկական սահմանազատման հետևանքով խախտվել է նաև ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա հավաստիացումների՝ քաղաքացիները ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից ու կանգնել են լուրջ խնդիրների առաջ, այլև զրկվել են տնտեսական գործունեություն, այլ կերպ ասած՝ բիզնես գործունեություն ծավալելու իրավունքից:
Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված հայ գերիների հետ, փոփոխվել է, և ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ դրա վկայությունն է 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին: Նամակի հեղինակն անդրադարձել էր 62 շիրակցի գերիներին, ու նրանց ներկայացրել էր՝ որպես ահաբեկչական գործողություններ իրականացնողներ՝ շեշտելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել սահմանների կոնտեքստում՝ անընդմեջ հիշելով Ադրբնեջանի նախագահի, մշակութային գործիչների հայատյաց քաղաքականությունն ու հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանցիների կատարած պատերազմական հանցագործությունները: Հենց այս պատճառով, Թաթոյանի կարծիքով, պետք է մեխանիկական մոտեցումների փոխարեն՝ աշխատեն կոնկրետ հանձնաժողովներ:
«Ես նորից եմ ասում՝ նրանք իրականացնում են, նաև ոստիկանության ծառայողները՝ նրանց հետ միասին, անձնուրաց, հերոսական ծառայություն՝ այդ դիրքերը պահելու և այլ տեսանկյունից, բայց այս հարցերը իրավական հարցեր են, որոնցով որևէ հարց կարգավորված չէ: Իսկ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն օր, ամեն պահի: Հետևաբար՝ այս հարցերը հրատապ լուծումների կարիք ունեն, որովհետև սա մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներն են»,- նշեց Արման Թաթոյանը:
ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ Սյունիքի մարզի ճանապարհային տարբեր հատվածներում, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, ադրբեջանցի զինվորականները ցուցանակներ են տեղադրում, կամ նման այլ գործողություններ՝ բացահայտ սադրանքների ձևով:
ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ սահմանների որոշման գործընթացն իրականացնելիս երկու հիմնական հարց կա, որոնք սերտորեն իրար հետ կապված են: Առաջինը, ըստ ՄԻՊ-ի, վերաբերում է ոչ միայն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին, այլև ողջ ժողովրդի իրավունքներին, և երկրորդը՝ սահմանազատման հետևանքով ՀՀ սահմանների անվտանգության ու անձեռնմխելիության վտանգելու հարցն է:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:
Հունվարի 9-ին մի խումբ մտավորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, բժիշկներ շտապ հավաք էին անցկացրել՝ քննարկելու երկրում առկա իրադրությունը: Նրանք նաև ստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով «Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականը»:
«Իրենք գնացել են ամենակարճ ճանապարհով, ավելացնում են դրույքաչափերը: Նույն հաջողությամբ կարող էին ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանել, օրինակ, 60%, ու հարցն ավելի լավ կլուծվեր իրենց տեսանկյունից: Մենք մի կողմից՝ տեսնում ենք, որ իրենք իրենց բարիքներից օգտվում են, մյուս կողմից՝ հարվածում են սպառողի գրպանին և հարվածում են փոքր ու միջին բիզնեսին»,- նշեց Հայկ Ֆարմանյանը:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելու վերաբերյալ իր կայացրած որոշման մասին հայտնեց նաև Սոֆյա Հովսեփյանը, որը դարձավ թվով 5-րդ պատգամավորը, ով 2020թ. նոյեմբերի 10-ին հրապարակված կապիտուլյացիոն ակտից հետո իշխող խմբակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել:
«Այս պահին շրջանառության հարկի ռեժիմում կարող են գործել մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Այս քաղաքականության արդյունքում նրանք դարձյալ ցանկանում են այս շեմն իջեցնել: Դարձյալ հիշեցնեմ՝ մի քանի անգամ այդ շեմը բարձրացրել են, իջեցրել, բայց վերջում եկան 115 միլիոնի վրա՝ նպատակ ունենալով, որ դարձյալ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնի, բայց 2020 թվականը բավական վատ տարի եղավ փոքր ու միջին բիզնեսի համար: Հիմա այս կառավարությունը, ըստ էության, դարձյալ փորձում է ավելի խստացնել հարկային քաղաքականությունը, հատկապես միջին բիզնեսի համար: Այսինքն՝ սա միջին բիզնեսին հարվածող հարկային քաղաքականություն է»,- նշեց տնտեսագետը:
«Մեկ էլ տեսնում ենք՝ ի՞նչ, մեր Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, ասում է՝ զոհերի թիվը այս խայտառակ, կապիտուլյացիայով ավարտված պատերազմի, գերի ընկած մարդկանց թիվը, անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է: Էդ ո՞նց է պետական գաղտնիք, էդ ինչպե՞ս ստացվեց, որ պետական գաղտնիք է: Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմն ինչ է արժեցել մեր հասարակությանը: Սա 100% լեգիտիմ է:
«Սա կա՛մ պարզապես իրավիճակ է, երբ նշված ինստիտուտի մասին մարդկանց պատկերացումները պարզապես թույլ են, կա՛մ պարզապես նպատակ կա մրոտելու, սև առանցքով ներկայացնելու ՄԻՊ ինստիտուտի կատարած հսկայածավալ աշխատանքը: Բացի այդ, լինում են դեպքեր, և մենք ականատես ենք դրան եղել նաև ԱԺ ամբիոնում ելույթների ժամանակ, երբ պարզապես իշխանության ներկայացուցիչները ցուցադրում են, թե նրանց բարի կամեցողության հետևանքն է միայն, որ ՄԻՊ-ը շարունակում է պաշտոնավարել…
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ևս անդրադարձավ Հայաստանում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը, որն իրականացվում է այնպիսի եղանակներով, ինչը, դեռ հարց է, թե ում է վնաս՝ իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը:
«Իշխանության կողմից ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց, լռեցնել բողոքի ձայնը՝ ապահովելով իր հետագա իշխանության մնալը»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
«Իրավաբան-գիտնականների հաղորդման մեջ հիմնական շեշտադրություն դրվել է նաև այն հանգամանքին, որ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կանխվի հետագա գործընթացի իրականացումը, քանի որ մենք գործ ունենք արդեն իսկ ավարտված հանցակազմի հետ, սակայն տվյալ հանցակազմը շարունակական բնույթ է կրում, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմաններին, որոնք ևս այսօր որոշվում են GPS համակարգով:
«Մեր հաղորդման հիմքում մենք դրել ենք մի շարք փաստական հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ գնահատելով՝ գտել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմը, այսինքն՝ պետական դավաճանություն: Հաղորդումը ստորագրած փաստաբանները գտել են, որ Նիկոլ Փաշինյանի արարքներում դրսևորվել է պետական դավաճանության հետևյալ եղանակը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով թշնամուն ցուցաբերել է օգնություն»,- նշեց փաստաբանը:
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով այսօր հրավիրված խորհրդաժողովում «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն անդրադարձավ ավելի վաղ Գլխավոր դատախազություն ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումներին:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի խոսքով՝ պետք չէ այսօր զարմանալ, երբ տեսնում ենք, թե ինչ եղանակով են այսօր արվում սահմանազատման գործընթացները, կամ, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սահմանազատման հարցում հղում են կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին: Նրա մեկնաբանությամբ՝ աչք ենք փակել փոքր նիհիլիստական պետական վարքագծի նկատմամբ, լռել ենք, արդյունքում՝ ունենք այս իրավիճակը: