Դիմակավոր ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկեցին քաղաքացիներին

Ի թիվս անհնազանդության այլ քայլերի, այսօր մի շարք քաղաքացիներ նախատեսել էին ավտոերթ Հանրապետության հրապարակում: Նրանք ազդանշաններով երթևեկում էին Հրապարակում:

Իրենց անհնազանդությունը ցույց տալու համար քաղաքացիներն ավելի վաղ փակել էին Աճառյան, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Սարյան փողոցները: Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Երբ ավտոերթ իրականացնող քաղաքացիները փորձեցին ակցիա իրականացնել ու Հանրապետության հրապարակում տարածել եռագույն դրոշը, սև դիմակներով ոստիկանները արագ գործի անցան ու թույլ չտվեցին քաղաքացիներին իրականացնել ակցիան: Նրանք հավաքեցին եռագույնն ու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակում գտնվող ոստիկանները թվաքանակով գերազանցում են ակցիա իրականացնող քաղաքացիներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս