Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող ռազմական գործողություններից ինչ-որ կերպ զերծ մնացած 10 ընտանիք ավելի քան 2 շաբաթ ապաստանել է Երևանի «Բլուր» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականատեր Հերմինե Գալստյանի խոսքով՝ իր ընկերներն օգնել են իրեն, որ արցախցիները Երևանում մնալու ընթացքում ոչնչի կարիք չունենան: Ընկերների մի մասը հոգացել է քնելու ներքնակների, մյուսները՝ հագուստի, ոմանք էլ՝ երեխաների խաղալիքների ու զանազան վայրեր այցելելու հարցերը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ նախագիծ:
«Սեպտեբերի 27-ին սկսել են կրակելը, առավոտվանից, մենք էլ գնացինք մեր նկուղ, 2 օր մնացինք, տեսանք, որ սաստկանում ա, մեր տղան, թե՝ էս ձև չի շարունակվի, գնանք Երևան: Եկանք, կեսգիշերին էս ղաշանգ տղան դիմավորեց, բերեց ստեղ, մատաղ»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր ստեփանակերտցի Սերգեյ Սարգսյանը:
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուց, ինչպես նաև քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելուց հետո, Եղվարդ քաղաքում հանգրվանել են Արցախցի ընտանիքներ: Կարինե Պետրոսյանը, որը դուստրերի ու թոռների հետ ժամանակավոր ապաստան է գտել Եղվարդում, 168.am-ի հետ զրույցում պատմում էր, որ այս անգամ Ադրբեջանի գործելաոճը շատ է տարբերվում նախորդ երկու պատերազմների ժամանակ դրսևորածից:
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ-առաջարկություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր նախկին գործընկերներին՝ նրանց հորդորելով վաշտ կազմել ու գնալ առաջնագիծ:
Դեռևս օրեր առաջ 168.am-ը գրել էր դատապարտյալների և կալանավորված անձանց՝ կամավոր առաջնագիծ գնալու դիմումների ու դրանց վերաբերյալ ընթացակարգ չսահմանվելու՝ ՔԿԾ պատասխանի մասին:
Հայրենիքն այսօր բոլորի համար ավելի քան սիրելի է: Սահմանին պատերազմ է, թիկունքում՝ մանկան ճիչ:
«ԵՄ-ի և մեր արևելյան գործընկերների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակը պարտավորեցնում է մեզ մեծ ուշադրություն դարձնել ընթացող հակամարտությանը և ակտիվ դերակատարում ունենալ դրա կարգավորման հարցում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ անհանգստության տեղիք է տալիս: Այսօր Բրյուսել եկել են մարդիկ, որոնք անհանգստացած են՝ մարդիկ են սպանվում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Հիլդե Վաութմանսը՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Այս ռազմական հակամարտության առաջին օրից Եվրախորհրդարանը երկու կողմին էլ հորդորել է հրադադար հաստատել: Մենք երկու կողմերի համար ընդունելի սկզբունքների հիման վրա հավասարակշռված մոտեցման կոչ ենք արել»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Զելյանա Զովկոն՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Հակամարտության վերջին բռնկումը շատ լուրջ է ու ավելին է, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Մենք անհապաղ հրադադարի և Մինսկի խմբի ներգրավման կոչ ենք անում, բայց նաև այլ կարևոր խաղացողների, ինչպիսին ԵՄ-ն է»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոթիգան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Էրդողանն է, որ նորից կոնֆլիկտ է ստեղծում Եվրոպայում: Էրդողանի նպատակը սուլթանության վերակառուցումն է: Ու պարզ է, որ նա անխնա իրականացնում է իր ընդարձակողական քաղաքականությունը»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Ժերոմի Ռիվիերն՝ անդրադառնալով Արցախյան գոտում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
«Մի անգամ իմ մայրիկին՝ իր հորաքրոջը, խոսքի մեջ ասել է, որ ուզում է շատ մեծ տուն ունենա, ինքը կառուցի էդ տունը, որ մենք՝ բոլոր հարազատներով, միասին ապրենք, որ ինքն իր վաստակով, իր ուժերով ունենալու է սեփական մեքենա, ու իր բոլոր հարազատներին տանելու է ման տա Հայաստանի տարբեր գեղեցիկ տեղերով»,- նշեց քույրը՝ Աննան:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջանցքները, չնայած վատ լուսավորությանը, երբեք այսքան տաք ու լուսավոր չեն եղել: Ճակատ մեկնելու իր հերթին սպասող Միքայել Սարգսյանը, որը նաև Ապրիլյան պատերազմին է մասնակցել, որոշել է ճակատի ընկերներին օգնել՝ անձրևապաշտպան թիկնոց պատրաստելով:
Դեռ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Նրանք պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելով կրել իրենց պատիժը: aravot.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշել էր, թե ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձինք «գրեթե միաձայն դիմում են ներկայացրել վարչակազմին՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Նրանց անկեղծ ցանկությունն է հայ ժողովրդի կողքին լինել, սատարել հայրենիքին իրենց ուժերի ներածին չափով»:
Դավիթի՝ առաջնագծում լինելու մասին հարազատներն այսօր են իմացել, բայց որ Դավիթը մեծ մարդ պիտի լինի, տիկին Սուսաննան գիտեր դեռ վաղուց, երբ նա դպրոցում նոր էր սկսել անել իր առաջին քայլերը:
68-ամյա Ալբերտ պապին հանդիպեցինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում: Երբ խնդրեցինք իր հիշողություններից մի քանի բան պատմել, պապն առաջինը սկսեց նեղսրտած խոսել այն մասին, որ հոգով ու մտքով Արցախում է, որտեղից տղան ստիպելով է Հայաստան ուղարկել:
«Մեր զինվորի համար ամենակարևորն իրենց երեխաների անվտանգությունն է, իրենց ծնողների անվտանգությունն է: Սա 1992-ը կամ 2016 թիվը չէ, սա մի ուրիշ բան է: Ես ոչ մի անգամ տունս չեմ թողել: Սա առաջին անգամն է, երբ դուրս եմ եկել տնիցս: Բայց ոչինչ, ով սուր կբարձրացնի, նրան էլ կպատասխանեն: Մենք ճիշտ ազգ ենք, մենք ոչ ոքի ոչինչ չենք զիջելու: Իսկ իրենք շատ բան են ուզում, բայց դա չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր տիկին Ռիտան:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում:
«Ցանկություն են հայտնել ամեն ինչ անել, որ մեր հայ զինվորին, մեր ՀՀ-ին օգնեն: ՊՆ-ն ամեն ինչ պետք է հստակեցնի, իրենց կարգադրությանն ենք սպասում, որ տեսնենք՝ ոնց ենք այս գործընթացն առաջ տանում, որովհետև սա աննախադեպ է, սա առաջին անգամ է, որ կանանց գումարտակ, կանանց բատալյոն, կանանց վաշտ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Այրումյանը:
Արդեն 5-րդ օրն է՝արցախաադրբեջանական սահմանին շարունակվում են մարտերը: Ու չնայած պաշտպանության բանակը հայտնում է, որ իր ստորաբաժանումներն իրենց առաջ դրած մարտական խնդիրը կատարում են, կամավորների հոսքը չի դադարում: Բոլորը միաբերան նշում են, որ ցանկանում են հասնել սահման ու կատարել իրենց առաջ դրված խնդիրը, այսինքն՝ հաղթել:
«Ասում եմ՝ ի՞նչ կա, ինձ զեկուցում ա, կարծես սովորական զորավարժություն ա: Ասում ա՝ «դե, ամեն դիրքի վրա մի 100-ից ոչ պակաս հարձակվել են, դե, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ ա, մի խումբ հեն ա ստեղ, հես ա էդ էլ հետ ենք մղում»: Զեկուցում ա՝ ոնց որ զորավարժություն: Չկա որևէ խուճապ: Ասում եմ՝ ինչո՞վ կարանք օգտակար լինենք, ասում ա՝ «մենք ապահովված ենք ամեն ինչով, պարոն նախագահ, հարցը լուծվելու ա շատ կարճ ժամկետում»: Եվ մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև ա:
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, խոսելով արցախաադրբեջանական սահմանին առկա իրավիճակի մասին, ասաց, որ, այսօրվա արդի սպառազինությունն օգտագործելով՝ ժամանակակից համազորային մարտ է ընթանում, որի դինամիկան անընդհատ աճում է, և ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում՝ օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակով:
«Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է՝ ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում և աճում է»,- ներկայացնելով արցախաադրբեջանական սահմանին առկա իրավիճակը՝ ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Առավոտից համացանցում տարածվում է տեղեկություն՝ Հանրապետական հիվանդանոցում առաջին և չորրորդ կարգի դրական ու բացասական արյան անհրաժեշտության մասին:
«Եթե որևէ մեկը ցանկանա հաղթել, ապա դա կբերի միայն սրացման ու բախումները, որոնք կշարունակվեն երկար տարիներ: Իսկ եթե մտածեն այն մասին, որ բարելավեն հարաբերությունները, որպեսզի դա ժողովուրդներին չպառակտի և չկագնեցնի բարդ իրավիճակի առաջ, ջանքեր պետք է գործադրվեն հետագա կարգավորման համար»,- ասել է Գորբաչովը ՌԻԱ Նովոստիին:
Առողջապահության նախարարության՝ ժամեր առաջ հնչած արյունատվության կոչին արձագանքած քաղաքացիների թիվը «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում դժվարանում են հստակ ասել: Պատճառը կենտրոնի բակում քաղաքացի-դոնորների՝ չապակասող հոսքն է:
Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը, ելնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, արյունատվության կոչ հնչեցրեց: Դրանից ավելի քան 5 ժամ անց անգամ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մոտ քաղաքացիների հերթեր էին: Հավաքվածները 168.am-ի հետ զրույցում միաբերան նշում էին, որ պատրաստ են հերթում սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ լինի: