«Զուտ պետք է հիշել նաև, որ լարված է իրավիճակը, մարդիկ լարված են». Կարեն Սիմոնյանը՝  Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու մասին

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունը բերման էր ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը այցելել էին Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ Ավետիք Իշխանյանի հետ ոստիկանությունը  բերման էր ենթարկել նաև մեկ այլ քաղաքացու:

«Երկու հոգի է բերման ենթարկվել՝ պարոն Իշխանյանը և մի քաղաքացի, որոնց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, և ոստիկանները բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Բերման ենթարկվածների հետ ամեն ինչ կարգին է: Ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում: Հուսով եմ, որ նրանք շուտով կլինեն ազատության մեջ»,- ասաց Անի Սամսոնյանը:

ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ հայտնեց, որ իրավապաշտպանը բերման է ենթարկվել միջադեպի կասկածանքով:

«Բայց, ինձ թվում է՝ դա կհերքվի, որովհետև կողմերից ոչ ոք բողոք չունի այս պահի դրությամբ: Համենայն դեպս մեզ հետ զրույցում նման խոսք չհնչեց: Ու իմ կարծիքով՝ որևիցե զարգացում չի ունենա, սովորական միջադեպ է եղել»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե ինչի՞ց է ծագել միջադեպը, պատգամավորը արձագանքեց.

«Զուտ պետք է հիշել նաև, որ  լարված է իրավիճակը, մարդիկ լարված են, ու այս իրավիճակը ազդում է բոլորի վրա ու չի կարող չազդել: Այս պարագայում պարոն Իշխանյանը ու մնացածը կարող են իրար չհասկանալ, ու դա կասկած լինի ծեծկռտուքի կամ ինչ-որ այլ բանի»:

Տեսանյութեր

Լրահոս