Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է: Նա ոչ միայն ստորաբար հանձնեց Արցախը,  իր խղճին մնաց է 5000-ից ավելի զոհերի արյունը, այլև պառակտեց հասարակությունը. Սայաթ Շիրինյան

ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ հարցերի պատասխան տվեց ու լույս սփռեց:   Ըստ Շիրինյանի ՝ Մովսես Հակոբյանն այս պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին է խոսել: Սակայն, ոստիկանության գնդապետի կարծիքով՝ պետք է փոքր-ինչ հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հասանք այս իրավիճակին:

«Որպեսզի կարողանային այս իշխանություններն իրենց հանցավոր մտադրությունները իրականություն դարձնեին, իրենք վարկաբեկեցին Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին, վարկաբեկեցին նախկին նախագահներին, կեղծ օրակարգ առաջ քաշեցին՝ դրանց թալանչիներ լինելն է, և, ըստ էության, այս ժամանակահատվածում որևէ քրեական գործ իր տրամաբանական ավարտին չի հասցվել: Եվ այսօր էլ  դարձյալ իրենց ստոր մտադրությունները շարունակում են»,- ասաց Սայաթ Շիրինյանը՝ նշելով, թե այդ մտադրությունների շարունակության մասին են խոսում բունկերից արված հայտարարությունները:

Շիրինյանի գնահատմամբ՝ հանցավոր խումբ է ձևավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ, և սխալ կլինի մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին: Հանցավոր խմբի անդամները, ըստ Շիրինյանի, իշխանության մյուս ներկայացուցիչներն են:

«Կադրային քաղաքականությունը փայլուն իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև, ըստ էության, նա ձևավորեց այն խումբը, այն բանդան ձևավորեց, որի միջոցով հնարավորություն եղավ այս ամեն ինչը իրագործել»,- նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած ներքին քաղաքականությանը՝ Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ ներքին քաղաքականություն չկա:

«Ներքին քաղաքականությունը միայն նրան էր վերաբերում, որ մասնատեր, ջլատեր ներքին մեր ուժերը: Ըստ էության մենք էսօր ի՞նչ ունենք: Ունենք պառակտված հասարակություն: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստորաբար ինքը հանձնեց Արցախը, ոչ միայն ստորաբար իր վրա վերցրեց, իր խղճին մնաց էս 5000-ից ավելի զոհերի արյունը, բացի դրանից, ամենաստոր քայլերից մեկն էր, որ այս հասարակությունը պառակտեց, և մեզ սերունդներ են պետք, որ  կարողանանք հասարակությունը միավորել:

Հիմա ասում են՝ «եկեք, մեզ ավելի քան միասնականություն է պետք»: Ո՞ւմ շուրջ, դավաճան Նիկոլի՞ շուրջ միասնականություն: Չի կարող լինել: Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ինքը քաղաքական դիակ է»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն նոր օրը ստիպում է հասարակությանը կորցնել հույսը, հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս