Կառավարությունը մինչև 45 հազար դրամ կփոխհատուցի ձեզ, եթե հյուրընկալեք Արցախի քաղաքացիներին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման 6-ամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց կառավարության անդամներին, որ Արցախից Հայաստան եկած քաղաքացիների զգալի հատվածի մասի կեցության հարցը լուծել են ՀՀ քաղաքացիները՝ հյուրընկալելով նրանց իրենց մասնավոր տներում, բնակարաններում:
Այս նախագծով ՀՀ քաղաքացիները Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից եկած յուրաքանչյուր չափահաս անձի հյուրընկալելու համար կստանան 30 հազար դրամ, իսկ Արցախի Հանրապետությունում հյուրընկալող կացարան տալու համար՝ 45 հազար դրամ: Այս ծրագիրը ժամանակավոր բնույթ է կրում: Ծրագիրը կգործի 6 ամիս:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում