«Գերեվարված անձինք, ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել այդ գերեվարված անձանց պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը»,- ասաց «Իրավական Ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
«Արցախը պետություն է, հիմնավորումը, որ ինքը պետություն է, նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված… Եվ այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և նաև մեր միջազգային հարաբերությունում, դիվանագիտության ասպարեզում հասնենք նրան՝ ցույց տալու, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,- նշեց սահմանադրագետը:
«Եթե պետությունը պարբերաբար, մի քանի անգամ շարունակ, ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ ինքը ընդունում է միջազգայնորեն ճանաչված սահմանները, և չունենա ընկալում առ այն, թե որոնք են այդ միջազգայնորեն ընդունված սահմանները, կամ անի հայտարարություն առ այն, որ «Սյունիքից ոչ մի սմ չի զիջվել», այդ հայտարարությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ: Այդ հայտարարություններն իրականում անհապաղ շտկման, մաքրագրման և շրջադարձման կարիք ունեն»,- նշեց մասնագետը:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Էկոնոմիկայի նախարարի գրառումից տպավորություն էր ստացվում, թե վերջինիս այս լուրը բավական ուրախացրել է: Նա սրանում նոր բիզնես սկսելու և շահույթ ստանալու «լավ շանս» է տեսնում, իհարկե, 120 մլն եվրո ներդնելու արդյունքում:
Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և որով փորձ է արվում ինչ-որ ձևով լցնել պետական բյուջեի ճեղքը, իշխանությունները «չեն մոռացել» նաև գյուղատնտեսության ոլորտը՝ այն ոլորտը, որին սպասարկող նախարարությունը փակվեց հենց այս իշխանության օրոք:
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:
Սահմանադրական դատարանի նախկին նախագահի այժմ արդեն նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատական համակարգին՝ ասել էր, թե դատական համակարգը դարձել է պսևդոէլիտայի մաս, ապա հարցին, թե նման պայմաններում նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, արձագանքել էր.
Պարոն Փաշինյան, մենք դրա՞ համար էինք պայքարել քեզ հետ: Հիմա եկել ես՝ էս խեղճ ու քյասիբ ժողովրդից հողը խլում-տալիս ես ադրբեջանցուն: Ուրեմն՝ դու վերցրել ես, ինչ իմանամ, ինչ-որ գումար, որ էս վիճակում ես մեզ գցել: Մեզ խաբում ես: Սրանից հետո էլ ի՞նչ ենք տալու իրանց, որ պրծնենք քեզնից էլ, իրանցից էլ, ասա՛: Ասա՝ ո՞ւր գնանք կորչենք: Դե, հնարավորություն տուր մեր երկրից դուրս գանք, գնանք: 5 հոգի ենք մեր ընտանիքում, ֆինանսավորի, ուղարկի մեզ Սուդան կամ Աֆրիկա, պրծնենք քեզնից, արխային դառնանք: Ճանապարհի մեզ, գնանք, էլի: Եթե սենց ես վերաբերվում, էգուց էլ մեզ ես ծախելու:
«Պարոն Խաչատրյան, ես Ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի զգույշ լինել Սյունիքի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս: Էստեղ ամեն ինչ վտանգավոր է, ամեն քայլն է վտանգավոր արդեն իսկ: Ճանապարհին էստեղ անցնելիս էլի թուրքերը ֆռֆռում էին մեր տարածքներում, ինչպես ուզում են: Իսկ եթե Ձեզ համար սա վտանգավոր չի, հավաքեք Ձեր թիմակիցներին՝ իրենց ընտանիքներով, երեխաներով, և եկեք էստեղ, շրջեք: Ես կարծում եմ, որ պետք է վերջ տրվի էս բարբաջանքներին՝ մի քիչ ավելի հստակ և ավելի ճիշտ քայլեր կատարելու նպատակով:
Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել:
Երեկ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը, որը 2018 թվականից աշխատում էր ՊԵԿ-ում, զբաղեցնելով նախ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները, այնուհետև 2019 թվականին տեղափոխվել էր ՊՎԾ, աշխատել ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ապա ՊՎԾ պետի ԺՊ, 2020թ.-ին 1 օրով նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ փոխտնօրեն, 2020թ.-ի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այս տարվա դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ:
«Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այս անգամ հրավերը կապված էր ՀՔԾ-ի դիմաց արած իր ելույթին:
«Բանակը հրաման է ստացել նահանջի և հետ է եկել այդ չարաբաստիկ GPS համակարգով, թե որտեղ պետք է սահմանը լինի, մինչ այդ պահը հստակ չէ: Բնականաբար, կամավորները, ովքեր պահում էին դիրքերը, այստեղ տերմիններ կան, եթե կամավորը կանգնած է, պետք է նրան օգնի արտիլերիան, և այլն: Եթե այդ ամենը հետ է գալիս, ինքնաբերաբար իրենք էլ պետք է հետ գան»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Կառավարության այսօրվա՝ 2020 թվականի վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի սահմանային, ինչպես նաև սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե այդ աշխատանքները որոշակի բարդություններ են պարունակում:
«Երբ ասացի՝ ո՞րն է երաշխիքը, որ Շուռնուխից երեխեն կարող է տնից դուրս գա, մի քանի մետրի վրա ընկնի թշնամու գոտի, ասաց՝ «խի դու կարա՞ս երաշխիք տաս», ասի՝ այո, ի տարբերություն քեզ՝ ոչ բարով նախարար, ես այդ երաշխիքը տվել եմ և մի քանի կմ առաջ մենք պահել ենք մեր դիրքերը, իսկ ի տարբերություն ինձ՝ դու և քո քաղաքական ղեկավարն այդ հողերը նվեր եք տվել թշնամուն»,- ասաց Գորիսի համայնքապետը՝ նշելով, որ հենց այս խոսքերն է բառացի ասել Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը:
Մենք այսօր ի՞նչ ենք պահանջում այս իշխանություններից: Պահանջում ենք անվտանգություն և ապահով կյանք, ուրիշ բա՞ն ենք ուզում: Այս մարդիկ, որ էստեղ են, մենք էստեղ ենք, ի՞նչ ենք ուզում: Պաշտո՞ն ենք ուզում, աթո՞ռ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում: Մենք, ընկեր ջան, ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, ու ապրենք խաղաղ երկնքի տակ: Բայց ո՛չ այն են արել, ո՛չ էլ այն:
ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Վերջինիս խոսքով՝ իշխանությունն անցումային, ժամանակավոր կառավարությանը փոխանցելուց հետո կան մի քանի գործողություններ, որոնք առաջնահերթ պետք է արվեն:
Սեպտեմբերի 28-ին Ղարաբաղում էի, երեկոյան, կարող եմ հիմա դա ասել, Ղարաբաղի ղեկավարությունը նստած գիշերը ես ասել եմ՝ ունեք մի խնդիր, հեռացրեք Նիկոլ Փաշինյանին: Մենք այստեղ չունենք ադրբեջանական բանակի խնդիր, մենք այստեղ չունենք գործող բայրաքթար կամ բան… Նրանք ասել են՝ «այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հակառակորդը շարունակի գրոհը, էս կրակը, որ թափվում ա երկնքից…», ասել եմ՝ շատ հստակ ունեք պաշտպանության ձև»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Այսօր վաղ առավոտից սյունեցիները փակել էին մարզի ճանապարհները, որպեսզի աշխատանքային այցով Սյունիք մեկնող Նիկոլ Փաշինյանին թույլ չտային մտնել մարզ: Դեպի Սյունիք ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմելով սյունեցիներին, ասաց, թե գնում է նրանց աչքերի մեջ նայելով նրանց հարցերին պատասխանելու համար: Դրանից քիչ ուշ ֆեյսբուքյան մեկ այլ ուղիղ միացմամբ հայտնեց, թե կանգ է առել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում, զրուցում է բնակիչների հետ, անգամ օղու բաժակ բարձրացնում:
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք ոչ թե այսօր, այս 3 օրը սուգի մեջ պետք է լինենք, մենք, 84 օր է՝ սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Եվ այսօր եկել է թշնամին, հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու․․․ Զիջելու տե՞ղ է մնացել:
«Դավաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր, որովհետև նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն այն ողջ պատասխանատվությունը՝ Փաշինյանի և նրա կառավարության բոլոր արածների համար. կապիտուլյացիա, Արցախի մեծ մասի հանձնում, ահռելի վտանգ Հայաստանին՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Սյունիքում, և իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը Փաշինյանի կողմից, կկիսեն այդ մեղքերը»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:
Առկա իրավիճակում խնդիրը գործող կառավարության մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի մեջ չէ՝ որպես անհատականություն, ոչ էլ նրանում, որ հեռացնեն այսօրվա իշխանությանը: Խնդիրն այն է, թե ինչ պետք է արվի հետո: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց՝ «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով այսօր առկա մարտահրավերների լուծմանը:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո դեկտեմբերի 11-ին ու 12-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում բախումներ էին տեղի ունեցել, իսկ դեկտեմբերի 13-ին այդ գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հրադադարի խախտման մեխը, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի, պետք է փնտրել ոչ թե ադրբեջանական կողմի ռազմատենչ ցանկություններում կամ ռուսական խաղաղապահների գործողություններում, այլ միայն ու միայն մեր մեջ:
«Այս ամենն արվում է, որ սեղմվի Արցախը: Մինչ այս ևս այսպես էր, ու հիմա էլ է այդպես լինելու: Գրականության մեջ այն կոչվում է անոմիա: Հին օրենքներն արդեն անհետացել են, նորերը դեռ չեն սահմանել, թե ինչպիսին կլինի իրավիճակը»:
«Սա անվտանգության հարց է, ո՞վ կարող է այս անվտանգության խնդիրը լուծի: Մեկ է, այս իշխանությունը անզոր է, այ ցավդ տանեմ, սա իմպոտենտ իշխանություն է, կարելի է այդպես համարել նրանց, բառի բուն իմաստով: Կոմպետենտ մարդ չկա, որ որևէ մեկը գնա ռուսի հետ նստի, նորմալ բանակցային միջոցով մի ստորակետ հօգուտ մեզ անի: Չկա տենց բան, այ ցավդ տանեմ: Ընդհակառակը, ոնց որ սա հատուկ նպատակով եկել է, որ Սյունիքը… նորից եմ ասում՝ սա Սյունիքի ինքնապաշտպանության հարցը չի, սա Սյունիքի փրկության հարցն է, այ ցավդ տանեմ, սա գոյության խնդիր է:
168.am-ի հետ զրույցում մի քաղաքացի, որի հարազատները նոյեմբերի 27-ին մարտական հերթապահություն էին իրականացնում Խծաբերդ գյուղի տարածքում, պատմեց, որ վերջին անգամ հարազատների հետ կարողացել են կապ հաստատել դեկտեմբերի 13-ին:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության հերթական ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: