Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերից  էր նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ Հ. Պողոսյանը նոյեմբերի 16-ին էր կայացրել մարզպետի պաշտոնը թողնելու որոշումը, իսկ արդեն  նոյեմբերի 30-ին դիմում էր ներկայացրել վարչապետին՝ սեփական դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով:

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»,- հայտնել էր Հունան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031