Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու՝ Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել, որի քննությունը նշանակված էր այսօր:  Նշանակված ժամից մոտ 3 ժամ առաջ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է:

168.am-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը, որը նոր է ներգրավվել գործում՝ որպես Վ. Բաղդասարյանի պաշտպան, նշեց, որ նիստի հետաձգման մի քանի հիմք է եղել:

«Ես ինքս դիմում էի գրել, որ նյութերը դեռ ինձ չի տրամադրվել, ես նոր եմ ներգրավվել գործում, մի փոքր էլ ինձ վատառողջ եմ զգում, այդ հիմքով խնդրել էի հետաձգել: Պարզվեց, որ դատարանի կազմն էլ է ծանրաբեռնված, ու նիստը չի լինի: Այսօր արդեն օրվա վերջում կիմանանք՝ երբ է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։

Բաղդասարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 14-ին, ապա վերջինիս մեղադրանք էր առաջադրվել: Նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասությանը դատարանը Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը ճանաչել էր ոչ իրավաչափ և մերժել է Բաղդասարյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031