Վախով լցված խաղաղությունն ու տուն ունենալու մարած հույսը
30-ամյա Նունե Մովսիսյանը իր 5 անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի մանկապարտեզ: Շուրջ 2 ամիս բազմազավակ ընտանիքի տունը Գոռավանի մանկապարտեզն է: Նունեի ամուսինը՝ ՊԲ պայմանագրային ծառայող Ռազմիկ Մովսիսյանը, պատերազմի օրերին եղել է Հադրութում: Մոտ մեկ ամիս առաջ անգամ դիմել է նախարարություն, խնդրել, որ 5 անչափահասի հորը գոնե Հադրութից ետ բերեն, որ երեխաներն անհայր չմեծանան: Մեկ ամիս անց, արդեն պատերազմի ավարտից հետո ստացել են նախարարության նամակը, որի համաձայն՝ ամուսինն այլևս աշխատանք չունի:
Պատերազմն ավարտվել է, փոխարենը՝ վախով լցված խաղաղությունն է այսօր արցախցի այս ընտանիքում: Թե վաղվա օրն ինչպե՞ս պիտի կառուցեն, իրենց համար էլ է մշուշոտ: Ամուսինն արդեն աշխատանք չունի, տան միակ եկամուտը մնացել է երեխաներին տրամադրվող ամսական 45 հազար դրամ նպաստը: Դեռ սեպտեմբերին բազմազավակ ընտանիքը, որն ապրում էր մի սենյակում, հույս ուներ, թե եկող տարի կունենան իրենց տունը՝ Ստեփանակերտի նորակառույց թաղամասում: Այսօր այդ հույսն էլ է մարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում