«Տպավորություն կա, որ այնպես են խճճել, որ ոչ մեկը ոչինչ չհասկանա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Մենք նախկինում էլ շատ ակտիվ աշխատել ենք, հիմա էլ կաշխատենք միջազգային կազմակերպությունների հետ, որովհետև իշխանությունները բացառապես եթե ինչ-որ մի քայլ կատարում են, դա ոչ թե իրենց բարի կամքի շնորհիվ է լինում, այլ՝ միջազգային կառույցների ճնշման ներքո»:
«Պետք է ասեմ, որ իշխանություններն այս անգամ էլ կարողացան ինձ բացասական առումով զարմացնել, թե իրենց մտքի պայծառությունը որքան խորն է՝ սեփական իշխանությունը վերարտադրելու գործիքներ ստեղծելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իշխանությունների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:
«Ես այդ քաղաքում նոր մարդ չեմ, մի անգամ քաղաքապետ եմ եղել, 14 տարի էլ ինքն է ղեկավարում, քաղաքի բյուջեն ոնց ա, ժողովուրդը լավ էլ տեսնում ա, ժողովուրդը կորոշի՝ ում ձայն կտա, բայց իրենք հանկարծ չմտածեն, որ նախորդ ընտրության պես՝ խախտումներ կարող են անել, կամ բոլոր լծակներն օգտագործեն մարդկանց վրա ճնշելու: Եթե ինքը պրոբլեմ չունի, 14 տարվա քաղաքապետ ա, կարա նստի տունը, ընտրվի, կրկնում եմ՝ եթե լավ է աշխատել, բայց եթե փորձեն վախի մթնոլորտ ստեղծել՝ չի ստացվի դա»:
Ընտրակաշառքը կանխարգելելն ամենադժվար գործընթացն է. կանխարգելելու մի տարբերակ կա՝ դա մարդկանց հետ աշխատելու տարբերակն է, որովհետև ընտրակաշառքը բռնություն չէ, դա կամավոր պայմանավորվածություն է, դա կատարվում է ընտրատեղամասերից դուրս: Այս կարծիքին է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ մարդկանց պետք է հասկացնել, որ, եթե դու այդ մինիմալ գումարն այս պահին ստանում ես, իսկ վաղը կորցնում ես նույնիսկ այդ մինիմալ գումարն ունենալու հնարավորությունը, չարժե վերցնել այն, ինչ կործանում է քո ապագան:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ ինքը հեռու է այն մտքից, որ պետք է միանգամից դատափետել նախագիծը, չի բացառում, որ այդ Ընտրական օրենսգիրքը լինի շատ ավելի հաջող, շատ ավելի բարելավված, ավելի ժողովրդավարական, քան նախորդը. «Բայց եթե չկա քաղաքական կամք՝ այդ տեսական առավելություններն իրականացնելու համար, վերջանում է նույն արդյունքում. մենք ունենում ենք Հայաստանում ընտրական գործընթացից հիասթափություն»:
«Այս վերջում էլ, որ էդ տղերքին հանեցին իրար դեմ՝ չի կարելի, իմ մարտական ընկերներն են, էդ որ հանում են իրար դեմ, էդ մարդիկ եթե կռվի դաշտ մտնեին, կընկնավորվեին, վախից տակները կթրջեին, իրենք են սարքում էդ ամեն ինչը: Կամ՝ որ ասում են՝ «դու ասում ես՝ Սերժ Սարգսյանը իմ մարտական ընկերն է», հիմա էլ եմ ասում, ի՞նչ տարբերություն ունի, որ մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, ինքը կա ու կլինի իմ մարտական ընկերը, ու բոլոր տղերքը. ուրիշ ճամփա ենք մենք անցել»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները և ցուցարարները՝ ծաղիկները ձեռքներին, այս պահին շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան: Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պարզաբանելով այն, թե ինչո՞ւ են ոստիկանները ծաղիկներ վերցրել, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց. «Սա նշանակում է, որ մենք բոլորս գնում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու, նշանակում է՝ Մարտի մեկը բոլորիս վիշտն է»:
Քիչ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական հավաք-երթը Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ելույթներից հետո ցուցարարները քայլելու են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ 8 տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում 10 մարդ զոհվել է:
Քիչ առաջ մեկնարկեց երթը դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ցուցարարները ծաղիկներ են դնելու ի հիշատակ սպանվածների: Նշենք նաև, որ ոստիկանների ձեռքին նույնպես ծաղիկներ կան:
«Դե, բնական է, ոչ մի գործ էլ դեռ չի բացահայտվել: Ինչ վերաբերվում է մարտի 1-ին, այսօր ես չեմ հուսահատվել, թողել, գնացել, նստել տուն, հիմա իմ թեկնածություն դնելն էլ է պայքարի միջոց, որ մենք պայքարենք արդարության համար, տղերքն էլ են պայքարել արդարության համար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մարտի 1-ի սպանվածների գործերի բացահայտման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը մտադիր է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին 168.am-ին հայտնեց Ա. Միսակյանը՝ նշելով, սակայն, որ դեռ վերջնական որոշումը կայացված չէ:
«Մենք այս պահին մեր կուսակցական գործընկերներով շարժվում ենք Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի մեր տուրքը մատուցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
«Իշխանությունները հասկանում են, որ այդ առաջարկների միասնական պլատֆորմի ստեղծումն իրենց մեծ հարված է հասցնելու, որովհետև շատ անհարմար դիրքի մեջ են ընկնելու ու շատ կդժվարանան մերժել միասնական պլատֆորմը, դրա համար ամեն գնով փորձելու են նաև ազդել որոշ քաղաքական ուժերի վրա՝ ստեղծելու այն տպավորությունը, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Բոլորն էլ հասկանում են սրա կարևորությունը, ու կարծում եմ՝ եթե ոչ՝ բոլորին, ապա՝ շատերին կհաջողվի համախմբվել այս առաջարկների շուրջ»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է՝ իշխանություններն օգտագործելու են ընդդիմադիրների բազմաթիվ առաջարկները և նրանց ընդունումը` որպես շղարշ, ծածկույթ նրա համար, թե ինչու չեն ընդունել իսկապես արմատական և առանցքային առաջարկները: Այսօր 168.am-ը ՀԱԿ ղեկավարից հետաքրքրվեց՝ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծելու Ձեր կոչն ի՞նչ փուլում է, ովքե՞ր են միացել, ո՞ւմ հետ եք քննարկումներ անում:
«Իշխանական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, լավ կլինի, որ ընդդիմությունն էլ իր տարբերակն ուղարկի Վենետիկի հանձնաժողով, թեկուզ՝ առաջարկների տեսքով, որ նաև դա քննարկվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես չգիտեմ՝ դա ինչ տեքստի մեջ է ասված, բայց պետության ներկա վիճակը, մարտահրավերները ենթադրում են, որ քաղաքական ռեսուրսը պետք է իսկապես միավորվի կամ համագործակցի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարության մասին, որ ընդդիմադիրները վաղ թե ուշ համագործակցելու են իշխանությունների հետ:
«Ռեալ այս պահին կդժվարանամ որևէ բան ասել, քանի որ դեռ նախագիծն Ազգային ժողով չի մտել, որոշ սկզբունքների մասին լսել եմ, բայց միայն կարող եմ հստակ գնահատական տալ, երբ լինի հստակ նախագիծ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:
168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Այստեղ սոցիալական և տնտեսական խնդիրները կրկնակի են, քան Հայաստանի մյուս մարզերում, և պետք է ասել, որ իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր քայլերն իրենց պտուղները չտվեցին ընտրությունների ժամանակ: Այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր իշխանություններին խոստումներ են տալիս, որ՝ մենք կապահովենք այսքան ձայներ, ընտրությունների ժամանակ մեծ խնդիրներ են ունենում, որովհետև ոչ ոք հետագայում չի կարող երաշխավորել՝ ընտրությունների արդյունքը կլինի հօգուտ իշխանությունների: Սրանով է պայմանավորված, որ Շիրակի մարզը որոշեցին հանձնել դաշնակցականներին, այսպես ասած, այդ կարևոր լուծերից մեկից ազատվելով»:
Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի նկատմամբ բռնություն և ճնշումներ են գործադրում: Այս մասին 168.am-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շատ է ցավում, որ «քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում բրիֆինգի ժամանակ հայտնեց, որ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել ու զրուցել է Վարդգես Գասպարիի հետ:
«Եթե հիմնարար կոնվենցիաների մոտեցումներով առաջնորդվենք, ապա պետք է ասենք, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Զարմանալի է՝ Ռոբերտ Քոչարյանին օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ երկար տարիների համագործակցության պատմություն ունի»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն Դաշնակցության հետ համագործակցելով՝ փորձում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել:
«Սա ցավալի է, սա բլեֆ է, որ իբր քաղաքական դաշտը կարգավորելու են: Այն նախարարները, որոնք ՀՅԴ-ի համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել: Ուղղակի ՀՅԴ-ն որի վրա մատը դրել է, էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում, այդ նախարարությունն էլ տվել են նրան»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այսօրվա դրությամբ մենք հետևելու ենք քննության ընթացքին, այսօր մենք այդ ձևակերպումը չունենք, բայց հետևելու ենք այդ գործընթացին»,- այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով դեռ դժվարանում է ասել՝ Վարդգես Գասպարին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
«Մեր կուսակցության չափորոշիչները չէ, որ պետք է գնահատական տան՝ քաղաքական բանտարկյա՞լ է, թե՞ ոչ, կան Եվրոպական խորհրդի չափանիշներ… գնահատական պետք է մասնագետները տան, դա չպետք է լինի քաղաքական գնահատական՝ ով, երբ ուզենա՝ իր քաղաքական նախասիրություններից ելնելով՝ ասի՝ ով է քաղաքական բանտարկյալ, ով՝ ոչ»:
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված անմիջապես մենք ցանկանում ենք, որ առավոտյան ամեն ինչ փոխված լինի, հարկավոր է համբերել, ու քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատես կլինեք բոլոր փոփոխություններին, որոնք կային այդ ելույթի մեջ»:
«Մի 10 րոպե առաջ խոսել եմ Արդարադատության նախարարի հետ: Եթե հիշում եք, Վարդգես Գասպարին ասել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան, անմիջապես հինգշաբթի օրը Արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ փորձաքննություն է նշանակվել, ու Վարդգես Գասպարին հայտարարել է, որ ինքը բողոք չունի քրեակատարողական հիմնարկի աշխատողներից, իր բողոքը եղել է իր խցակիցներից, նրա խուցը փոխվել է, հացադուլ ու ջրադուլը դադարեցվել է»: