«Էդ մարդիկ եթե կռվի դաշտ մտնեին, կընկնավորվեին, վախից տակները կթրջեին». Սասուն Միքայելյանը՝ մարտական ընկերների մեջ կռիվ գցողներին
«Ես չեմ ուզում դրա հետ կապված խոսել, քանի որ տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել, ժամանակի ընթացքում, երբ պարզ կդառնա, ես, անկասկած, իմ կարծիքը կասեմ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ամիսներ առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ խմբի մեջ կան նաև ազատամարտիկներ, նախկինում կռված մարդիկ, քաղաքական գործիչներ:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ գեներալները, նախկինում կռված մարդիկ հայտնվում են խորհրդարանում, ի՞նչ կարող են նրանք անել այնտեղ, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց.
«Մարդը, եթե գնացել է այնտեղ, ուրեմն՝ անելիք ունի: Եթե չի աշխատում, դա իրենցից հարցրեք, ես մարդկանց քննադատելու այդ հոգեբանությունից դուրս եմ եկել, հատկապես պատերազմ անցած տղերք են, իմ մարտական ընկերներն են, ես պրոբլեմ չեմ ունեցել, թեկուզ էսօր կարող է՝ քաղաքական տարբեր հայացքներ ունենք, բայց մարտական ընկեր նոր չես ճարի, դա ուրիշ կատեգորիա է: Այս վերջում էլ, որ էդ տղերքին հանեցին իրար դեմ՝ չի կարելի, իմ մարտական ընկերներն են, էդ որ հանում են իրար դեմ, էդ մարդիկ եթե կռվի դաշտ մտնեին, կընկնավորվեին, վախից տակները կթրջեին, իրենք են սարքում էդ ամեն ինչը: Կամ՝ որ ասում են՝ «դու ասում ես՝ Սերժ Սարգսյանը իմ մարտական ընկերն է», հիմա էլ եմ ասում, ի՞նչ տարբերություն ունի, որ մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, ինքը կա ու կլինի իմ մարտական ընկերը, ու բոլոր տղերքը. ուրիշ ճամփա ենք մենք անցել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: