Արթուր Միսակյանը մտադիր է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը մտադիր է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին 168.am-ին հայտնեց Ա. Միսակյանը՝ նշելով, սակայն, որ դեռ վերջնական որոշումը կայացված չէ:

«Առաջիկայում կուսակցությունում կլինի քննարկում և վերջնական որոշում կկայացվի, լինելու է ղեկավար մարմնի նիստ, որտեղ համապատասխան որոշումը կկայացվի: Ես նման մտադրություն ունեմ, բայց վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին, ավելի ստույգ՝ ամսի 10-ին»,- նշեց Ա. Միսակյանը:

Հիշեցնենք, որ թեկնածուները կարող են առաջադրվել մարտի 13-18-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում պատրաստվում են առաջադրվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, քաղաքի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանը, նրա խորհրդական Հովհաննես Պրվատյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031