«Օմբուդսմենի աթոռին կնստի նա, ում կհովանավորի Հայաստանի իշխանությունը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուների մասին:
«Սահմանադրությունը ենթադրում է մի շարք օրենքներում փոփոխություններ, ամենակարևորը հիմա Ընտրական օրենսգիրքն է, բայց ուրիշ օրենքներ կան, որ ևս շատ կարևոր են, ու դրանցից մեկը հենց Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:
168.am-ն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ նրանցից ո՞րն է հաղթող ամենահավանական թեկնածուն: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ միայն քննարկումները ցույց կտան: Մեր այն հարցին, թե՝ ի՞նչ կարող եք ասել ձեր առաջադրած թեկնածուի՝ Արման Թաթոյանի մասին, Գ. Մինասյանը դժվարացավ որևէ բան ասել, քանի որ, նրա խոսքով՝ ինքը ՀՀԿ խմբակցության քննարկմանն ընդամենը 10 րոպե է մասնակցել, որովհետև հանձնաժողովի նիստի էր:
«ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացն ընթանում է սովորական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ընթանում կոալիցիոն գործընթացը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
168.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՏՄՊՊ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից: Վերջինս ասաց, որ իրենք տեղյակ են խնդրից, ու հիմա հանձնաժողովն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է անում:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է որոշվեր, թե ում է առաջադրելու խմբակցությունը որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ որոշում կայացվեց առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց նախարարական պորտֆելների հարցն այս ընթացքում դեռ չի քննարկվել:
«ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ տեսակետ, պարտադիր չէ՝ մեր տեսակետներն իրար համընկնեն»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն:
«Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերում է կոալիցիոն սերիալին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրենք մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն՝ իր խնդիրն է, մենք իհարկե, ասել ենք, որ բնական հունով համագործակցությունն ընտրություններից հետո է լինելու, բայց ասել ենք նաև, որ մենք նոր իրավիճակում ենք, մենք ունենք հսկայական աշխատանք՝ գոնե սկսելու նոր համակարգը կյանքի վերածելու, ու գտնում ենք, որ ուժերի վերամիավորումը կարող է արդյունք տալ:
«Առաջինը` քաղաքական գործիչ է, երկրորդը՝ կին է, երրորդն՝ իր սկզբունքներին տեր մարդ է և ունի մի շարք այլ դրական կողմեր»:
«Ես լսեցի այդ անունը երեկ ուշ ժամի, չեմ ճանաչում, դեմքը ծանոթ է»-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբացության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Հանրապետականը Զվարթնոց չէ, նույնիսկ Դաշնացությունը Զվարթոց չէ, պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, բայց ամեն մի ուժ գոնե ունենում է իր հստակ առանցքը, ես վստահ եմ՝ եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի»:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ «մանրամասն» քննարկվել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները և ԱԺ քառօրյայի աշխատանքները:
Դիտարկմանը, թե արդեն խոսվում է Արծվիկ Մինասյանին և Լոքյանին նախարարների պաշտոնները տալու մասին՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը խոսակցությունները չի մեկնաբանում: Հարցին էլ՝ իսկ Դուք նրանց տեսնո՞ւմ եք նախարարների պաշտոնում, նա այսպես արձագանքեց. «Ես բոլորի մեջ տեսնում եմ իրենց հնարավորությունները, իրենց ուժերը, բավականին կայացած մարդիկ են»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե մարտի 1-ին այդ շարժումը համահայկական հանրահավաք է կազմակերպում, ի՞նչ զարգացումներ եք սպասում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած ենք իրենց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի: Նման կարծիքի եմ՝ հետևելով մարդկանց տրամադրություններին»:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ 168.am-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնոում:
ՀԱԿ խմբակցությունն իրենց կողմից օբուդսմենի թեկնածուի հարցը չի քննարկվել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ դեռ թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը:
Հարցին՝ ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո, խի ա թուլացած, ինչքան իրար հետ նորմալ լինեն, հավաքված լինենք, այնքան ուժեղ կլինենք, անպայման պետք է քանդվե՞նք»:
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանին և նրա հետ քննարկել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հարցը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը հաստատեց մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները:
«Մենք մինչև ուշ ժամ աշխատում ենք, գիտեք, որ վերջին շրջանում ամենօրյա խիստ աշխատանքային ռեժիմ է եղել մեզ մոտ՝ կապված արագ արձագանքման աշխատանքների հետ: Շուրջ երեսունչորս օր մենք աշխատել ենք հատուկ ռեժիմով: Ես բավարարված եմ մեր աշխատանքից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է վերահսկողություն սահմանել աշխատակազմի աշխատանքների վրա, որոնք ժամանակին չեն ներկայանում աշխատանքի և շուտ հեռանում են:
«Իրականությանը չի համապատասխանում, քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ժանրն ինձ համար ընդունելի չէ, «Բարգավաճ Հայաստանին» կոալիցիա կազմելու առաջարկ չի եղել, եթե լիներ՝ անպայման կքննարկեինք»:
«Մի դեպքով պայմանավորված՝ ասել, որ ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել, այդպես չէ, բայց նմանատիպ դեպքերն ավելորդ լարվածության առիթ են դարձել, բոլորը խառնվել են իրար, նաև գյումրեցիները, որ էլի ռուս զինծառայողը դռներ է թակել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը:
«Այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Լևոն Զուրաբյանը կլինի թե մյուսները կլինեն, մենք մեր մոտեցումները բոլորին ենք ներկայացրել, մենք բաց ենք գործել, շատ հրապարակային ենք գործել, որևէ կերպ չենք շեղվել մեր նախանշած նպատակներից և հետևելու ենք դրանց, որքան էլ որ դա ոմանց համար անընդունելի լինի»:
«Եթե նկատի ունեք հարաբերությունների շտկում, ճշտում, նման բան գոյություն չունի: Ես կարծում եմ՝ մամուլի թեթև ձեռքով այդ ամենը կոնտեքստից կտրված է ներկայացվել, այն, ինչ ես ասել եմ, ասել եմ իրավիճակի վերլուծության կոնտեքստում, ու ես դրանից չեմ հրաժարվում»:
«Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթաց զարգացումը, այլ մտահոգություն ինձ համար գոյություն չունի: Մենք երբեք ինքնանպատակ համագործակցության մեջ չենք մտել ու չենք մտնի»:
«Արմեն Ռուստամյանը նախօրեին շատ հստակ ասաց՝ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. կոալիցիա կազմել պատրաստվող ուժն էլ է համոզված, որ ՀՀԿ-ն գոյություն չունի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը «Երևան Սիթիում» զինվորներից գողացած խտացրած կաթ է վաճառում, ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն: