
«Լավ կլինի, որ ընդդիմությունն էլ իր տարբերակն ուղարկի Վենետիկի հանձնաժողով». Էդմոն Մարուքյան

«Իշխանական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, լավ կլինի, որ ընդդիմությունն էլ իր տարբերակն ուղարկի Վենետիկի հանձնաժողով, թեկուզ՝ առաջարկների տեսքով, որ նաև դա քննարկվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա կարծում է՝ Վենետիկի հանձնաժողով էլի է ուղարկվելու նախագիծը խորհրդարանում՝ նախագծի քննարկումների արդյունքներով, ու դեռ շանս կա, որ Վենետիկի հանձնաժողովին նաև ներկայացվի ընդդիմադիր ուժերի կարծիքն ու առաջարկությունը, այլընտրանքային տարբերակը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդդիմադիր գործիչներին և ուժերին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծելու կոչ էր արել: 168.am-ի հարցին, թե արդյոք ինքը մասնակցո՞ւմ է այդ քննարկումներին՝ Է. Մարուքյանը պատասանեց, որ իրեն որևէ մեկը որևէ հարցով չի դիմել. «Մենք չենք բացառում որևէ քննարկում, եթե ադեկվատ, տրամաբանված առաջարկներ լինեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: