Բաժիններ՝

Հնարավոր է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորները այցելեն Վարդգես Գասպարիին

Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով կալանավորված Վարդգես Գասպարիի վիճակի մասին, ասաց.

«Մի 10 րոպե առաջ խոսել եմ Արդարադատության նախարարի հետ: Եթե հիշում եք, Վարդգես Գասպարին ասել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան, անմիջապես հինգշաբթի օրը Արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ փորձաքննություն է նշանակվել, ու Վարդգես Գասպարին հայտարարել է, որ ինքը բողոք չունի քրեակատարողական հիմնարկի աշխատողներից, իր բողոքը եղել է իր խցակիցներից, նրա խուցը փոխվել է, հացադուլ ու ջրադուլը դադարեցվել է»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ի պատգամավորները գնան Վարդգես Գասպարիին այցելության, Վ. Բաղդասարյանը չբացառեց՝ ասելով. «Մենք չենք ժխտում, այնտեղ Արդարադատության նախարարը խումբ է ուղարկել, ու անհրաժեշտության դեպքում՝ մենք՝ պատգամավորներս, նույնպես կգնանք ու զրույց կունենանք Վարդգես Գասպարիի հետ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս