
«Մարտի 1-ի հետ կապված կան բազում և բազմաթիվ հարցեր». Նաիրա Զոհրաբյան

«Մենք այս պահին մեր կուսակցական գործընկերներով շարժվում ենք Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի մեր տուրքը մատուցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մարտի 1-ին սպանվածների գործի քննությունը, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Գործի քննությունն այս պահին իրավական առումով որևէ տեղաշարժ չկա, բայց մարտի 1-ի հետ կապված կան բազում և բազմաթիվ հարցեր ու ես հույս ունեմ, որ այդ հարցերը մի օր իրենց պատասխանը ստանալու են»: