Բաժիններ՝

«Արա Աբրահամյանը և Արթուր Բաղդասարյանը, առհասարակ, լավ ընկերներ են, ընտանիքներով մտերիմ են». Մհեր Շահգելդյան

«Այսօրվա դրությամբ մենք հետևելու ենք քննության ընթացքին, այսօր մենք այդ ձևակերպումը չունենք, բայց հետևելու ենք այդ գործընթացին»,- այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով դեռ դժվարանում է ասել՝ Վարդգես Գասպարին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:

Այն հարցին, թե 1990-ականներին դաշնակցականների կալանավորումից հետո՝ Հայաստանում եղե՞լ են քաղբանտարկյալներ՝ հաշվի առնելով Մարտի 1-ի և այլ աղմկահարույց դեպքերը, Մ. Շահգելդյանը հստակ չպատասխանեց՝ նշելով, թե իրենք ժամանակին իրենց գնահատականը տվել են: Նա հորդորեց ծանոթանալ ժամանակին արված իրենց գնահատականներին:

Անդրադառնալով «Օրինաց Երկիր» կուսակցության վերափոխված «Հայկական վերածնունդ» քաղաքական նորաստեղծ միավորման և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջև կապին` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց, որ Արա Աբրահամյանի հետ բավական մտերիմ կապերի մեջ են, բայց նա որևէ առնչություն չունի իրենց քաղաքական ուժի հետ.

«Արա Աբրահամյանը և Արթուր Բաղդասարյանը, առհասարակ, լավ ընկերներ են, ընտանիքներով մտերիմ են: ՕԵԿ-ը, մինչև «Հայկական վերածնունդը», միշտ էլ ժողովրդի կողմից վստահության քվե է ստացել, և, ի տարբերություն այն կուսակցությունների, որոնք մարդ-կուսակցություն են, միշտ եղել ենք խորհրդարանում, ինչը խոսում է նրա մասին, որ մենք կայացած կուսակցություն ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս