Բաժիններ՝

«Մարտի 1-ին հետ կապված բազմաթիվ բաներ են բացահայտվել…». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ինքնորոշում միավորում, Հայ Ազգային Կոնգրես
Հայաստանի ժողովրդական կուսակցություն, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունի միասնական հավաք-երթը Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ելույթներից հետո ցուցարարները քայլելու են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ 8 տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում 10 մարդ զոհվել է:

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին նույնպես Ազատության հրապարակում է, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց, որ շատ բան է բացահայտվել այսօր, խնդիրը ոչ թե բացահայտելն է, այլ իրավական ուժ տալն այդ ամենին. «Մարտի 1-ին հետ կապված բազմաթիվ բաներ են բացահայտվել՝ սկսած օլիգարխների ցուցակից, վերջացրած թիվ 38 հայտնի հրամանով, որը նշանակում էր՝ Զինված ուժերի ներգրավում, Վարդան Օսկանյանի հայտնի ասուլիսը, Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունները, Սերժ Սարգսյանին կից գործող հանրապետական օլիգարխների և ջարդարարների բրիգադի մասին բացահայտվեց: Այսինքն՝ շատ բան է բացահայտվել, այսօր խնդիրը ոչ թե բացահայտումն է, այլ բացահայտված փաստերն իրավական վերլուծության ենթարկելը ու համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Քաղաքական առաջին երկու մեղավորների անունները մենք գիտենք՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը»:

Հարցին՝ այսինքն՝ իրատեսական չե՞ք համարում այս իշխանությունների օրոք Մարտի 1-ի բացահայտումը, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ միայն իրատեսական չեմ համարում, այլև ֆանտաստիկայի ժանրից է դա, նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից չէ, առանց քաղաքական փոփոխությունենրի՝ Մարտի 1-ի մեղավորները չեն կարող պատժվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս