«ՍԱՊԾ պետը իր աշխատողների և լրագրողների հետ մի քանի օր առաջ մտավ մսի խանութները, աշխատողը ոնց որ հանցագործ լիներ, այնպես վրա տվեցին, հիմա կխնդրեմ, որ նույն ձևով գնան մտնեն իրենց սարքած սպանդանոցները, տեսնեն՝ ո՞նց են մորթ անում, ո՞նց են թրիքի միջից անասունին բարձրացնում, ջուրը պահում մսի վրա, չի կարելի այդպես անել: Սպանդանոցները մշակեք, ծրագիրը հասունացրեք, ոչ թե նախորդ իշխանության չիրագործված ծրագիրը բերեք կյանքի կոչեք: Մենք դեմ ենք սպանդանոցներին, քանի որ այս ծրագիրը մշակված չէ»,- ասաց ֆերմերներից մեկը:
Քննչական կոմիտեն հունվարի 17-ին տեղեկություն տարածեց, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ, 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: Մոտ 4 ժամ տևած ուսումնասիրությունից հետո Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնեց, որ սենյակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնաբերվել է 40-ից ավելի պարկուճ, պատերին կան վնասվածքներ, մահացածի կողքին եղել է նվեր ստացած օրինական ատրճանակ:
ԵԱՏՄ տարածք մուտք գործելով՝ պայմանավորված գների տատանումները կլինեն կարճաժամկետ. վստահեցնում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ շուկան շատ արագ կլցվի ԵԱՏՄ տարածքից ներկրվող ապրանքներով, որոնց պարագայում գնի աճ չենք ունենա:
«Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանին խիստ մտահոգում է այն փաստը, որ Կառավարությունը գյուղացիներին կենդանիների սպանդանոցային մորթ պարտադրելուց առաջ չի նախապատրաստվել: Նախկին պատգամավորը վստահ է, որ եթե համապատասխան պայմաններ ստեղծվեին, գյուղացին անգամ գոհ կլիներ:
«Երկու-երեք անհատներ են նվիրատվություններ արել՝ 15-20 հազարական դրամով, Մեզ մի բարերար ձեռք մեկնեց, որը խնդրեց, որ իր անունը չհրապարակենք, և երգչուհի Հասմիկ Պապյանը, ով եկավ համերգ տվեց Երևանում և համերգի հասույթը փոխանցեց հիմնադրամին: Այդ մի փոքր դրամական միջոցներն էին, որ հիմնադրամը ունեցավ և կարողացավ ինչ-որ ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը պետք է գումար ունենա, որ կարողանա ծրագրեր իրականացնել: Սպասում եմ, անկեղծ ասած, ոչ էլ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի, չեմ էլ ցանկանում որևէ մեկից որևէ բան խնդրել»,- ասաց Համեստ Ներսիսյանը:
«Սուր շնչառական հիվանդությունները սեզոնային բնույթ են կրում, չնայած որոշ հարուցիչներ կարելի է հանդիպել նաև այլ եղանակներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը: Առողջապահության նախարարությունից օրեր առաջ հայտնել էին, որ այս տարվա հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ դիմել է ավելի շատ մարդ, քան անցած տարի նույն ժամանակահատվածում: Նշվել էր նաև, որ թոքաբորբով դիմողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Խափանման նոր միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
«Ես չեմ հավատում, որ դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միտում ունենա». Փաստաբան
«Հասարակական հարաբերությունները զարգանում են, տեխնիկական թռիչք է տեղի ունենում, բայց մեր Քրեական օրենսգիրքը մնում է կոմունիստական հասարակական հարաբերությունների կարգավորման մակարդակում». փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ և առհասարակ «ֆեյք» էջերով ապատեղեկատվություն տարածելուն, փաստում է, որ մեր Քրեական օրենսգիրքը «ֆեյք»-երի դեմ պայքարի մեխանիզմներ չունի:
Այսօր առավոտյան կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ավելի քան 7 ամիս բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, դատական նիստերին էլ ներկայանում է շնչառական ապարատներով և բժշկի ուղեկցությամբ:
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
«Փաշինյանների ընտանիքը անհանգստացած է այն փաստով, որ Արթուր Վանեցյանը իրենց մասին ինչ-որ գաղտնիքների է տիրապետում». քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն այս տպավորությունն է ստացել՝ կարդալով վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Մարզային 9 առողջության կենտրոններ 2020թ. հունվարի 1-ից զրկվել են պետպատվերով ծննդօգնության ծառայություններ մատուցելու հնարավորությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սա մեկնաբանեց, որ արդյունավետ աշխատանքի համար բուժհաստատությունը տարեկան ամենաքիչը 150 ծնունդ պետք է ունենա, իսկ Մարալիկի ծննդատունն այդքան չի ունենում: Բժիշկ, «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ հիվանդանոցի աշխատակիցներն անգամ տեղյակ չեն եղել, որ ծննդատները փակվում են:
«Ոնց որ «Սիմփսոնների ընտանիքը» սերիալը նայենք». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռահար բանավեճին: Երեկ «Հայկական ժամանակ» կայքը գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է ընթանում, և, որ այն համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը վերսկսելու է պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման. 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթևը այդ տարվա իր ակցիաները եզրափակեց Կառավարության շենքի առջև: Նրանք նամակ էին բերել կառավարություն, որում նշում էին, որ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում վերջին մեկ տարում կայացվել են որոշումներ, որոնք խնդրահարույց են, և, որ նախարարն իր պահվածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:
Ձմռան համար անսովոր տաք եղանակային պայմանների պատճառով առաջիկայում բերքի խնդիր չի լինի. «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հակադարձում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին:
Պետական խորհրդանիշերի մասին պատժամիջոցներ ունի միայն Քրեական օրենսգիրքը: 331-րդ հոդվածը դրանց անարգման դեպքում նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Պավել Սարգսյանը վստահեցնում է՝ օրենքի բացը լրացնելու տարբերակներ մշակվում են:
ՀՅԴ-ն հունվարի 8-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ի շահերի պաշտպան, փաստաբան Հայկուհի Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմումի հիմքում ընկած է պատգամավորի՝ 2019-ի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթը.
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտպելու վերաբերյալ, ինքը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է, որ ՀԴՄ կտրոն չթողարկելու փաստը գրանցած քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինը սկսի վարչական վարույթ: Վարչապետը պնդում է, որ սպառողը պետք է գործիք ունենա իր իրավունքները պաշտպանելու համար:
«ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն այսուհետև բաժանվելու են երկու մասի՝ մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը և դրանից հետո». վստահեցնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ապա հավելում, որ դա առանցքային է լինելու երկու երկրների համար: Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:
«Նման գործերը չեն կատարվում առանց Քննչականի և Դատախազության նախնական համաձայնության». Հովհաննես Խուդոյան
Ժամագործության բնագավառում Հայաստանի ազդեցությունը բարձրացնելու համար մեծ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն. վստահեցնում է «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր, սիրիահայ Րաֆֆի Կազանչյանը: Մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանում կար «Ժամացույցի» գործարան, որը մեծ քանակությամբ արտադրանք էր արտահանում, իսկ այն, ինչ ունենք հիմա, բավարար չէ:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի պնդմամբ՝ ԱՄՆ-Իրան լարված փոխհարաբերությունները վտանգավոր են Հայաստանի համար: Նա վստահ է՝ Ադրբեջանն օգտվում և օգտվելու է ստեղծված իրավիճակից:
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ նիստի օրը վիճարկվելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշման օրինականությունը:
Ամանորը տանը նշելու՝ հյուրեր ընդունելու, հյուրասիրելու ու հյուրասիրվելու փոխարեն՝ շատերը գուցե այս տարի էլ նախընտրեն հավաքել ճամպրուկներն ու մեկնել վաստակած հանգստի: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ցուրտ եղանակ չսիրող մեր հայրենակիցների ամենասիրելի ուղղությունը շարունակում է մնալ Եգիպտոսը:
«5-րդ ալիք»-ի տնօրինությունը նախաձեռնել է ստորագրահավաք լրատվադաշտի իրենց գործընկերների շրջանում՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու համար. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները հիմա Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում են, և, որ այնտեղ այժմ փաստաթղթեր են կեղծվում: Ավագանու անդամը Քաղաքապետարանի շենքից ուղիղ եթեր էր մտել, այս ժամին նրան այնտեղ է տարել «հանկարծ արթնացած ներքին զգայարանը»: Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:
Հունվարին ԵՊՀ ռեկտորի հաստիքի համար կհայտարարվի մրցույթ, մարտի կեսերին ԵՊՀ-ն նոր ռեկտոր կունենա: Մայր բուհում այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ էր: Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ նիստի օրակարգում ընդգրկված չէ ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարցը՝ նշեց, որ դա կախված է մի շարք տեխնիկական պատճառներից.
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել է իր պաշտպանյալի ձերբակալման մասին որոշումը: Լրատվամիջոցի սեփականատերը երեկ ժամը 14:00-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման էր ենթարկվել: Մի քանի ժամ անց պարզվել էր, որ նրան ձերբակալել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի սկզբում պլաստիկի դեմ պայքարի շրջանակներում բազմակի օգտագործման տոպրակներ նվիրեց լրագրողներին, որպեսզի օգտագործեն և սեփական փորձով կիսվեն իրենց շրջապատի հետ: